«Վնուկովոյում» Քսենիա Սոբչակին իջեցրել են Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավից (տեսանյութ)
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին իջեցրել են ինքնաթիռից, որը պետք է թռչեր Սանկտ Պետերբուրգ, այս մասին հայտնում է Lenta.ru–ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ «Ռոսսիա» ավիաընկերությանը պատկանող SU 6034 օդանավի չվերթն ուշանում էր: Այդ պահին ուղևորներին խնդրել են չարձակել ամրագոտիները, սակայն Սոբչակը հայտարարել է, որ մտադիր չէ դա անել և իջել է օդանավից:
Ինքնաթիռը մոտեցրել են տերմինալին: Այնուհետև դեպքի վայր են ժամանել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները, որոնք արձանագրություն են կազմել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներն իրենց հետ տարել են Սոբչակին: Դրանից րոպեներ անց ինքնաթիռն օդ է բարձրացել՝ առանց հաղորդավարուհու:
Սոբչակն իր Telegram-ալիքում տեղեկացրել է, որ ինքնաթիռը չէր կարողանում օդ բարձրանալ մեկուկես ժամ՝ օդանավակայանի օդային տարածքում «փակ երկինք» ռեժիմի պատճառով:


















































Սոբչակը լուսանկար է հրապարակել բելառուսական ընդդիմության առաջնորդի ամուսնու հետ
Քսենիա Սոբչակը կարանտինում դադարել է իրեն հետեւել եւ խնամել
Վերջապես եկավ իմ ժամանակը. Սոբչակի հեգնական գրառումը
Սոբչակը հետեւորդներին շնորհավորել է թոփլես ու փակել Գլյուկոզայի կուրծքը
Քսենիա Սոբչակը շփոթված է՝ ինչու մինչ այժմ չի թողարկվել իր հաղորդումն «Առաջին ալիք»-ի համար
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո