Ավետիք Իշխանյանը դիմում է ոստիկանապետի պաշտոնակատարին
Հնարավոր չէ՞ արդյոք հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչներին քննարկելու հունվարի 28-ի դեպքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին։
«Հունվարի 28-ին վարչապետին կից ոստիկանության կողմից իրականացված գործողություների հարցով հիմնավոր բացատրություններ ստանալու համար, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր կազմակերպել Ոստիկանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո, տեսնելով պատգամավորների բավարարաված դեմքերն ու պարոն Արման Սարգսյանի ինքնավստահ բացատրությունները, ներեցեք, ապացուցվեց հանդիպման ձևական բնույթը։ Իսկ կարո՞ղ էին, արդյոք «Իմ քայլի» պատգամավորները հակադրվել «Սիրելի Առաջնորդին» կից ոստիկանության պետի պաշտոնակատարին։
2010թ․, թե՞ 2011-12 թվականներին էր, երբ հերթական անգամ ոստիկանության անհամաչափ գործողությունները քննարկելու համար Երևանի ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում քաղ․ հասարակության և փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ։ Հանդիպումն իսկապես արդյունավետ էր և դրանից հետո բավական ժամանակ ոստիկանության գործունեությունը զուսպ էր։ Հետո էլի «ամեն ինչ ընկավ իր տեղը»։
Դիմում եմ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արման Սարգսյանին․
-Հնարավոր չէ՞, արդյոք այս անգամ, ոչ թե որևէ միջազգային կազմակերպության, այլ Ձեր նախաձեռնությամբ հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչների, քննարկելու հունվարի 28-ի դեպքերը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ բերման էին ենթարկվել «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ Արթուր Դանիելյանը և ևս երկու հոգի, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, նրանց ավելի ուշ բաց էին թողել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)