Բիլ Գեյթսի դուստրը նշանադրվել է եգիպտոսցի հեծյալի հետ
Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի դուստրերից մեկը նշանադրվել է եգիպտոսցի հեծյալ Նայել Նասսարի հետ:
Նշանադրության մասին 23-ամյա Ջենիֆեր Կատարին Գեյթսը տեղեկացրել է իր Instagram-ի էջում: Լուսանկարում նա նստած է ձյան վրա իր սիրելիի հետ, իսկ նրա մատին փայլում է հենց նոր նվեր ստացած նշանադրության մատանին:
Ջենիֆեր Գեյթսը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի 3 երեխաներից մեկն է: Բիլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղում է` 110 միլիարդ դոլար կարողությամբ: Ջենիֆերը բժշկական կրթություն է ստանում Սթենֆորդի համալսարանում:
Նրա 28-ամյա փեսացու Նայել Նասսարը հայտնի եգիպտոսցի մարզիկ է, որը զբաղվում է ձիասպորտով: Նա մեծացել է Քուվեյթում և կրթություն է ստացել Սթենֆորդի համալսարանում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո