Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հայտնի տեսանյութը խայտառակություն էր, խախտում է անմեղության կանխավարկածն ու ՍԴ մասին օրենքը

«Հանրային հեռուստաընկերության» «Լուրեր» հաղորդաշարի թողարկման ընթացքում հեռարձակված՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստված ռեպորտաժը խայտառակություն էր՝ երկու հանգամանքով: Առաջինը՝ այն զրպարտություն է, երկրորդ՝ կոպտագույն կերպով խախտում է անմեղության կանխավարկածը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հեռուստաընկերության կամ իրավաբանական անձը, որը բացառապես սնվում է պետական բյուջեից՝ հարկատուների կողմից վճարված հարկերի շնորհիվ, պատասխանատվության շատ ավելի մեծ զգացում պետք է ունենա, ինչն ակնհայտորեն բացակայել է: Ես գտնում եմ, որ առնվազն պետք է զրպարտության վերաբերյալ հայցադիմում ներկայացվի «Հանրային հեռուստաընկերության» դեմ»,-ասաց փաստաբանը:

Նա ընդգծեց, որ տեսանյութով կոպտորեն խախտվել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը, քանի որ Սահմանադրական դատարանի ցանկացած դատավորի նկատմամբ քրեական գործի քննության հանգամանքների հետ կապված պետք է պահպանվի գաղտնիության ավելի բարձր մակարդակ, քան ցանկացած այլ անձի դեպքում: «Սահմանադրական օրենքում այդ մակարդակը, զսպվածությունը, զգոնությունը շատ ավելի բարձր են նախատեսված: ՍԴ դատավորի հեղինակությանը միջամտելու փորձ չի կարող լինել: Մենք խոսում ենք քրեական գործի մասին: Բազմաթիվ քրեական գործեր, օրինակ, կարճվում են: Ինչպես կարող է «Հանրային հեռուստաընկերության» նման զսպվածության բացակայությամբ հանդես գալ: Անմեղության կանխավարկածի խախտման հետևանքներն ինչպե՞ս են կրելու, վնասն ինչպե՞ս են վերականգնելու»,-ասաց Վարդևանյանը:


Վերջինիս խոսքով՝ մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ որտեղի՞ց «Հանրային հեռուստաընկերության» նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություն. «Ես ուսումնասիրել եմ ՀՔԾ պաշտոնական կայքէջը: Օրինակ՝ Հրայր Թովմասյանին դեկտեմբերի վերջին առաջադրված մեղադրանքի՝ Գլխավոր դատախազության տարածած պաշտոնական հայտարարության մեջ չկա ամբողջական անունը, միայն դրա սկզբնատառերն են: Նախաբանում էլ նշված է, որ այս ամենն իրենք չէին ցանկանում անել, պարզապես զգուշությամբ փորձում են ներկայացնել՝ պայմանավորված հանրային հնչեղությամբ: Դա մի պարզ պատճառ ունի՝ ոչ թե դա Դատախազության ցանկությունն էր, այլ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի ուղղակի պահանջը»,-ասաց փաստաբանը:

Նա կարևորեց նաև, որ երբ խոսքը քրեական գործի մասին է, ցանկացած պաշտոնատար անձի, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից քրեական գործին որակումներ տալը, արդեն իսկ որոշակի մեղադրական ուղղվածության դիրքորոշումներով, ամբողջ քրեական գործի և քրեական հետապնդման օրինականության վրա գրեթե խաչ է քաշում:

«Երբ նախաքննության փուլում, մինչև դատարանի օրինական վճռի առկայությամբ վիճակում գտնվող գործերով անմեղության կանխավարկած է խախտվում, դա դատարանի վրա ազդեցություն է, արգելափակում է արդար դատաքննության իրավունքը: Ի վերջո, գոյություն ունեն պետական իշխանության մի քանի ճյուղեր, և երբ պետական իշխանության ճյուղերը կատեգորիկ գնահատականներով դիրքորոշումներ են արտահայտում, դա չի կարող բացասական հետևանք կամ ազդեցություն չունենալ իշխանության մեկ այլ ճյուղի վրա»,-ամփոփեց Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ ռեպորտաժը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին արձագանքելով՝ փաստաբան Ամրամ Մակինյանը նշել է, թե գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ: