Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«Ինձ համար ամոթալի է, բայց զարմանալի չէ»․ արդարադատության նախկին փոխնախարար՝ Հ1-ի ռեպորտաժի մասին

Ամոթ է, որ Հանրային հեռուստաընկերությունը այդպիսի միակողմանի ռեպորտաժ է պատրաստում՝ չապահովելով մյուս կողմի դիրքորոշումը եւ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում այս ռեպորտաժով կիսվելուն։

«Կլինի վարչապետը թե այլ անձ, այլ պաշտոնյա պետք է խուսափեն նման արտահայտություններից, որովհետեւ դրանք կլասիկ զրպարտության օրինակներ են։ Կա ե՛ւ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ե՛ւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որ անկախ նրանից, եթե նույնիսկ կա քրեական գործ եւ անձը մեղադրվում է այս կամ այն հանցագործության մեջ, դա դեռ բավարար չէ, որ այդ անձին վերագրեն այդ արարքները եւ հայտարարություններով հանդես գալով՝ ասեն, որ անձը կատարել է այդ արարքը, այդ թվում՝ քրեորեն պատժելի արարքը։ Ինչո՞ւ, որովհետեւ գոյություն ունի անձի անմեղության կանխավարկած, այսինքն անձը անմեղ է, քանի դեռ իր մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տվյալ դեպքում գործը նույնիսկ դեռ դատարան էլ չի հասել։ Պատրաստել ռեպորտաժ, այն էլ Հանրային հեռոուստաընկերությամբ, իսկ մենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքից գիտենք, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ղեկավարվի օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, կարծիքի ազատ արտահայտման եւ այլ ազատությունների սկզբունքներով։ Այսինքն լինելով Հանրային հեռուստաընկերություն ինքն առաջինը պետք է ցույց տա օբյեկտիվություն եւ օրինակ ծառայի մյուս մասնավոր հեռուստաընկերություններին»,-նշեց նա։

Հովհաննիսյանը շեշտեց՝ օրենքով Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել խնդրի վերաբերյալ ե՛ւ պաշտոնական հաղորդագրությունը, ե՛ւ ապահովվի կարծիքի բազմազանությունը․ «Այսինքն եթե այդպիսի ռեպորտաժ է պատրաստվում, պետք է ներկայացված լինի նաեւ մյուս կողմի դիրքորոշումը, իսկ ինչ ենք մենք տեսնում՝ Հանրային հեռուստաընկերությունը վերցնում է ՀՔԾ հաղորդագրությունը, վերարտադրում է այն, այն էլ չեմ կարող ասել, որ վերարտադրությունը բարեխիղճ է, եւ սա նույնպես պետք է գնահատականի արժանանա, որովհետեւ «Զանգավածային լրատվության մասին» օրենքով պարտադրվում է, որ տեղեկատվությունը լինի կամ բառացի, կամ բարեխիղճ վերարտադրությամբ, ես այդտեղ բարեխիղճ վերարտադրություն չեմ տեսնում։ Բացի այդ, նման տեղեկատվություն հաղորդելուց հետո ԶԼՄ-ն գրում է, որ անձը համարվում է անմեղ քանի դեռ դատարանի դատավճով ապացուցված չէ իր մեղքը, իսկ Հանրային հեռուստաընկերության այդ հաղորդման մեջ նման արտահայտություն չեք տեսնի։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ ասվեց այդ հաղորդման ժամանակ միանշանակ է, եւ անձը իրոք կատարել է այդ արարքը»։

Արդարադատության նախկին փոխնախարարի կարծիքով՝ եթե օբյեկտիվ լիներ Հանրային հեռուստաընկերությունը, պահպաներ եւ ներկայացներ նաեւ մյուս կողմի դիրքորոշումը, քաղաքացիները կհասկանային, որ հնչող մեղադրանքը միանշանակ չէ․ «Օրինակ, նշվում է, որ Հրայր Թովմասյանը փաստացի տնօրինել է տարածքը, ո՞ւր է ապացույցը կամ ասվում է, որ Թովմասյանը փաստացի գումար է ստացել տարածքից, ո՞ւր է ապացույցը, ինչի՞ց իմացաք։ Ամոթ է, որ Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի այդպիսի ռեպորտաժներ է պատրաստում՝ չապահովելով մյուս կողմի դիրքորոշումը եւ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»։

Հովհաննիսյանը շեշտում է՝ իր համար ամոթալի էր, սակայն զարմանալի չէր այդպիսի հաղորդումը․

«Ինձ համար սա ամոթալի է, բայց զարմանալի չէ մեկ պարզ պատճառով, որ նույն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով նշված է չէ, որ Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմինը խորհուրդն է, որի անդամներին նշանակում է վարչապետը։ Բնականաբար, ո՞ւմ էր ձեռնտու նման բովանդակության ռեպորտաժը՝, բնականաբար՝ վարչապետին։ Այստեղ կարեւոր է հասկանալ՝ եղե՞լ է արդյոք պարտադրանք կամ ո՞ւմ հանձնարարությամբ է Հանրային հեռուստաընկերությունը նման միակողմանի տեղեկատվություն հրապարակում, որ հասկանանք կան օրենքով արգելված արարքներ, օրինակ՝ պաշտոնական լիազորությունների անցում կա թե չկա»։

Նրա կարծիքով՝ վարչապետի կողմից այդ տեսանյութը տարածեը խոսում է այն մասին, որ շարունակվում է վարչապետի մակարդակով ճնշումները ՍԴ-ի նկատմամբ եւ ՍԴ գործունեությանն անուղղակի միջամտություն է սա․ «Սրանով խախտվում է «սահմանադրական դատարանի մասին» օրենքի այն հոդվածը, որով ասվում է, որ ՍԴ դատավորին առնչվող քրեական գործերով պետք է ապահովի մինդատական վարույթի գաղտնիությունը եւ դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը, բացառվի դատավորի գործունեության որեւէ միջամտություն։ Այս պարագայում գործադիր իշխանության ղեկավարի կողմից անուղղակի միջամտությունը դատական իշխանությանը ես տեսնում եմ։ Այս ամենի նպատակը հանրությանը զինելն է այն թյուր կարծիքով, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով, արժանի չէ, սրելով հանրային կարծիքը ՍԴ-ի նկատմամբ, ստեղծել բացասական կարծիք ՍԴ դատավորների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամաբ եւ սա արվում է այն 2 ամսվա ընթացքում, երբ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի այդ խայտառակ օրենքի հիման վրա կարող են անցնել կենսաթոշակի, սա ճնշում է»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am