ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը. Սվիտալսկի
Եվրամիությունը լիարժեքորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Մինսկի խմբի կոշտ հայտարարությանը, որն առաջին անգամ հասցեական արձագանք է պարունակում:
«Եվրամիությունը մեծապես հետեւում է Մինսկի խմբի համանախագահների գործողություններին, մենք լիարժեքորեն սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Մենք հավատում ենք, որ ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել: Մենք հավատում ենք, որ հրադադարի պայմանագիրը պետք է հարգվի: Մենք հավատում ենք, որ չկա այս հակամարտության ռազմական լուծում, եւ մենք հավատում ենք, որ հետաքննության մեխանիզմները պետք է կատարել: Եվրամիությունը պառտրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո: Երբ այս հակամարտությունը լուծվի եւ խաղաղությունը գա Լեռնային Ղարաբաղ, մենք պատրաստ ենք զգալի գումարով օգնել այդ տարածքի բնակչությանը»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ։
«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են։
Հակասական տեղեկություններ կան վերջին հրետակոծումների թիրախների, տուժածների եւ հասցված վնասի մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են լրացուցիչ տվյալներ եւ վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի մասին առավել հստակ պատկեր ունենալու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները, ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում