Մարիա Շարապովան ակնարկել է մոտալուտ հարսանիքի մասին արքայազն Հարիի ընկերոջ հետ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հետեւորդներին ակնարկել է արքայազն Հարիի ընկերոջ՝ բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլկսի հետ հնարավոր ամուսնության մասին։ Instagram-ի Stories բաժնում մարզիկը լուսանկար է հրապարակել, որում երեւում է խոշոր ադամանդով զարդարված մատանին։ Մարիա Շարապովան ոչ մի կերպ չի մեկնաբանել մատին ոսկերչական իրի հայտնվելը։

Թենիսիստուհին առաջին անգամ հանրությանն ընկերոջը ներկայացրել է 2019թ.-ի ապրիլի վերջին։ Մարզիկը համացանցում համատեղ լուսանկար էր հրապարակել Ալեքսանդր Գիլսկի հետ։ Միլիոնատերը ծնվել է 1979թ.-ին Լոնդոնում։ Ռուսական մշակույթի հանդեպ սերը նրան փոխանցվել է մորից, որը երկար ժամանակ աշխատել է Օքսֆորդում՝ ռուսաց լեզվի եւ Արեւելյան Եվրոպայի ամբիոնում։

Ալեքսանդրը ռուսերեն սովորել է Բրիստոլի համալսարանում։ Նա նաեւ ազատ խոսում է ֆրանսերենով ու իսպաներենով։ Նախորդ տարի արքայազն Հարիի ընկերը Մարիա Շարապովայի հետ այցելել է Պետերբուրգ։ Թենիսիստուհին սիրելիին Մարինյան թատրոն է տարել ու Էրմիտաժ։

Ռուս մարզիկի հետ սիրավեպի մասին տեղեկություններն առաջին անգամ հայտնվեցին հունվարի վերջին։ Բրիտանական «The Daily Mail»-ը հայտնել էր, որ զույգին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում։ Նրանք միասին տաքսի են նստել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շարապովան Ռիզ Ուիզերսփունի եւ Ջենիֆեր Էնիսթոնի հետ նկարահանվել է սերիալում. նա դեր է կատարել «Առավոտյան շոու»-ի էպիզոդներից մեկում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո