Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Կիսատ ճշմարտությունների գայթակղությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԿԻՍԱՏ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈւԹՅՈւՆԸ

ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց, մանավանդ՝ խիստ փաստարկված մերկացումներին հաջորդող հազարավոր մեկնաբանությունները կարդալուց հետո, լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է: Ընկճախտի հանգեցնող տրամադրությունիցս ազատվելու համար՝ որոշում եմ հետևել իմ որոշ ընկերների հորդորներին և կառավարության գործունեության դրական արդյունքները տեսնել: Նոր Հայաստանի հարյուր հեղափոխական ձեռքբերումներն եմ լսում առաջին դեմքից… Հասնում եմ Նոր Հայաստանի աննախադեպ 57 և 58-րդ բարձունքներին, և, իսկապես, լավ լուր՝ 700 մլն-ով աճել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, ինչի արդյունքում մի քանի կոլեկտիվներ՝ Սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Կամերային երկու երգչախմբերը, Կամերային և Ջազ նվագախմբերը, Կոմիտաս քառյակը, Տաղարանը, Կամերային կենտրոնն ու Հովեր երգչախումբն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից:

Սա ընդամենը նշանակում է, որ տվյալ կոլեկտիվները ժամանակավորապես ազատվում են լրացուցիչ միջոցներ հայթհայթելու սեփական նախաձեռնությունից: Այստեղ կարելի էր կանգ առնել և այդ մի քանի կոլեկտիվի համար լավ լուրով եզրափակել բարձունքը:

Բայց վարչապետը չի դիմանում խոսելու, մանրամասներն ու «ողջ ճշմարտությունը» մեզ հետ կիսելու գայթակղությանը և մեկնաբանում է հեղափոխական ձեռքբերումը: Պարզվում է, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր արվեստագետներն այսուհետ «վիզ չծռեն և վետերոկների բացումներում կամ նախընտրական հանդիպումներում ելույթներ չունենան»: Իհարկե, կարելի է գոհանալ ու շունչ քաշել. փառք Աստծո՝ վնգստալ բայը չի գործածվել:

Բայց միթե՞ սա է ողջ ճշմարտությունն ու իրականությունը, միթե՞ սա է նպատակը, միթե՞ սա է Մշակույթի և Մշակույթի մարդու հետ խոսելու բառապաշարը: Պետական ամբողջական ֆինանսական աջակցություն ստացած վերոհիշյալ որևէ կոլեկտիվ և նրա գեղարվեստական ղեկավարը՝ Էդ. Թոփչյան, Հ. Չեքիջյան, Էդ. Թադևոսյան, Հ. Թոփիկյան, Ռ.Մլքեյան, երջանկահիշատակ Ա. Ղարաբեկյան, Հ. Մարտիրոսյան, Հյուսնունց, Ս.Սմբատյան, Ս. Երկանյան, Ս. Հովհաննիսյան ոչ վիզ ծռող են, ոչ էլ՝ վետերոկում օլիգարխի կենաց խմող: Սրանք արարող արվեստագետներ են, որոնց ներդրումն անուրանալի է, բարձրարժեք, վավերական…Ինչու՞ հանուն քարոզչական էֆեկտի վիրավորել, նվաստացնել նրանց և մեր արժանապատվությունը:

Բայց կա նաև շարունակություն. պարզվում է, որ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան…»,-հաստատում է վարչապետը՝ ազդարարելով մշակույթի գործիչների ազատագրման գործընթացից։

Ինչ վերաբերում է վերը նշված կոլեկտիվներին, ապա պետք է իրազեկ ու միևնույն ժամանակ անկեղծ լինել և ասել, որ սա դեռ մեր ողջ մշակույթային տնտեսությունը չէ: Թվարկվածները դասական երաժշտության ոլորտի կոլեկտիվներն են, ըստ էության նրանք, որոնք «Իմ Քայլը» հիմնադրամից աջակցություն են ստացել: Ի դեպ, հանուն ճշմարտության պիտի ի մտո ունենալ, որ իշխող քաղաքական ուժի հետ նույն անունը կիսող հիմնադրամի նվիրատուները նույն օլիգարխներն են, հին Հայաստանի օլիգարխները, որոնք նույն հեզությամբ և հնազանդությամբ նաև նախկիններին էին տալիս և ըստ վարչապետի` ազատությունից զրկում արվեստագետներին… Այդուհանդերձ, վատ չի լինի խորհել՝ արդյոք խիստ քաղաքական և հասցեական անունով հիմնադրամից ֆինանսական աջակցությունը մշակույթի գործիչների ազատազրկման կարճ ճանապարհը չէ՞…

Ասեմ, որ Մշակույթին աջակցող հիմնադրամների, նաև մեկենասության մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Սա է Մշակույթ պահելու միջազգային չափանիշը: Իսկ իրական արվեստագետի ազատության սահմանը չի վաճառվում և չի վաճառվել…

Սակայն զազրելի են կրկնակի ստանդարտները, կիսատ, հայեցողական ու խեղված ճշմարտություններով մոլորեցնելն ու հասարակությանը թունավորելը: Կարմիր գծեր եք հատում և ամենուր… Ի դեպ, միանվագ, այն էլ կառավարության պահուստային ֆոնդից մի քանի կոլեկտիվի միանվագ հատկացումը դեռ մշակութային քաղաքականություն չէ, ոչ էլ՝ ոլորտի նկատմամբ հավասարատեսություն: Ու՞ր մնացին թատրոնները, թանգարանները, համերգային այլ կոլեկտիվները, ազգային երաժշտական խմբերը…էլ չեմ խոսում ոլորտի աշխատավարձերից…

Իսկ ներկա իշխանությունների մշակութային քաղաքականության ամենահիշարժան դրվագը առանց հիմնավորումների Մշակույթի նախարարության լուծարումն ու սուպերնախարարության տանիքի տակ տեղավորումն էր: Նաև այն, որ Մշակույթի ոլորտում իշխող քաղաքական ուժի խնդիրների և նպատակների մասին վկայող ոչ ռազմավարություն կա, ոչ էլ՝ հայեցակարգ»":