Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը

Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառով
Հայաստան

Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան

Կերտած փառավոր հաղթանակից հետո Արցախում դեռևս բազում չլուծված խնդիրներ կան՝ կապված երկրի անվտանգության, պաշտպանունակության, պետական ինստիտուտների կառավարման, օրինականության և արդարության հաստատման, պետական գույքի և հողերի սեփականաշնորհման, տնտեսության զարգացման, Արցախի պատմաիրավական տարածքների բնակեցման, բնական ռեսուրսների շահագործման, ժողովրդագրական վիճակի, գործազրկության ու աղքատության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Սիրելի' հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, հաղթանակած երկրի քաջարի մարտիկներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ։

Հայրենյաց պաշտպանի կերպարը հայոց պատմության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում։ Բոլոր ժամանակներում հայ ազգային-ազատագրական պայքարում ներգրավված է եղել ողջ ժողովուրդը. պաշտպանելով հայրենիքը՝ հազարավոր հայորդիներ սխրանքներ են գործել, հերոսացել, շատերը՝ մարտիրոսվել ու անմահացել։ Հայրենյաց պաշտպանի կերպարը վերածնվեց Արցախյան ազատամարտի ընթացքում և դրան հաջորդող տարիներին: Պատերազմի ժամանակ ինքնաբուխ ձևավորված ինքնապաշտպանական ֆիդայական ջոկատները հենց մարտի դաշտում վերածվեցին կանոնավոր բանակի, որը դիմակայեց հակառակորդի նետած մարտահրավերներին և դարձավ մեր անվտանգության երաշխավորը։

Այսօր մենք առանձնահատուկ երախտագիտությամբ տոնում ենք նաև հայի ինքնության պաշտպան և գոյության երաշխավոր Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը։

Կերտած փառավոր հաղթանակից հետո Արցախում դեռևս բազում չլուծված խնդիրներ կան՝ կապված երկրի անվտանգության, պաշտպանունակության, պետական ինստիտուտների կառավարման, օրինականության և արդարության հաստատման, պետական գույքի և հողերի սեփականաշնորհման, տնտեսության զարգացման, Արցախի պատմաիրավական տարածքների բնակեցման, բնական ռեսուրսների շահագործման, ժողովրդագրական վիճակի, գործազրկության ու աղքատության հետ:

Մեր երկրում այդ խնդիրների մեծ մասի առկայությունը, սակայն, առաջին հերթին հետևանք է իշխանությունների ապաշնորհ կառավարման: Իսկ որոշ դեպքերում, պետական շահը ստորադասվել է անձնական շահին՝ պարարտ հող ստեղծելով ստվերային տնտեսության ձևավորման, օրինազանցության և անարդարության արմատավորման, պետական բյուջեի ոչ նպատակային օգտագործմամբ պետությանը պատճառած հսկայական վնասների ու մսխման, գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի ապօրինի սեփականաշնորհման կամ տասնյակ տարիներով շահագործման իրավունք ձեռք բերելու և օգտագործելու, հսկայական չափերի հասնող արտագաղթի, ապագայի նկատմամբ քաղաքացիների թերահավատության աճի համար:

Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Ոտնահարված է Արցախի քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքը և խիստ վտանգված է նրա ապագան։

Վստահ եմ, որ քաղաքական կամքի դրսևորմամբ, միասնական ուժերով, նվիրումով ու պետական շահի գերակայությամբ մենք կապահովենք

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան

հունվարի 27, 2020 թ.»,- գրել է նա: