Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը. Արսեն Բաբայան.
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հերթական անգամ հնչեցրած կարծիքին առ այն, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծ ընտրություն է եղել: Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանն արդեն երրորդ անգամ խախտում է իր անմեղության կանխավարկածը: Նա մասնավորապես նշել է՝ երբ քրգործի նյութերը հանրայնացնելու իրավունք ստանա, այդ ժամանակ հայտնի կդառնա, թե ով է խոսում կեղծիքից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը:
Դուք սպասեք մինչև քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից...»,- ասված է գրառման մեջ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)