«Նա նույն Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության». Ղազինյան
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կատարած արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս երիտասարդը, իր բնույթով, տեսակով, էությամբ ու ստռուկտուռայով մարմնավորում է այսօրվա իշխանությունը, եւ արտացոլում է նրա արժեքային, գաղափարական եւ հոգեվիճակային նկարագիրը։
Նա նույն Նիկոլ Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության, անբարոյականության, ստի եւ կեղծիքի (վառ օրինակ հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակի անարգումը Հանրապետության հրապարակում)։
Նրանց համար բարոյականության նշաձող ու սահման չկա, ընտանիք ու սրբություն չկա, կտրորեն ու կանցնեն նրանց վրայով առանց աչք թարթելու։
Ավելի քան համոզված եմ, սույն թշվառը չէր ենթարկվի ոչ մի պատասխանատվության եւ կողջունվեր ու կխրախուսվեր բարձրագույն իշխանության կողմից, եթե չլիներ մեր հասարակության առողջ եւ գիտակից հատվածի կոշտ եւ միարժեք գնահատականը։ Չեմ բացառում նաեւ, որ նա ունեցել է հանձնարարություն դա անելու՝ հանրության ուշադրությունը իշխանության կոլափսից շեղելու համար։
Հ.Գ. Իշխանության մեջ գտնվող հատուկենտ նորմալ ու արժանապատիվ մարդիկ լուրջ մտահոգվելու եւ խորհելու պատճառ ունեն. մնան իշխանության հետ եւ կործանվեն, թե հրապարակավ հայտնեն իրենց անհամաձայնությունը եւ լքեն խորտակվող իշխանական նավը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:
Նշենք, որ դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:
Վաղը Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)