Եւս երկու ֆեյսբուքյան գրառում Փաշինյանից
Ժողովրդին հանգիստ քնելու կոչ անելուց հետո Նիկոլ Փաշինյանը եւս երկու ֆեյսբուքյան գրառում է արել, բայց ոչ Հրայր Թովմասյանի հետ կապված:
Վարչապետը անդրադարձել է ասուլիսում հնչեցրած իր բերած փաստերից երկուսին:
Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։
Փաստ համար 1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:
Այսպիսով, 2018, 2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:
***
Փաստ համար 2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում: ՀՆԱ՝ 2019թ․ չորս եռամսյակների վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարին։
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է