Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ի մասին գիտելիքներին ՍԴ-ն անդրադարձել է դեռևս 2012 թվականին․ Արսեն Բաբայան

Եթե պարոն Փաշինյանը ժամանակին ընտրեր գրագետ սահմանադրագետի, ապա նախ այն ժամանակ, ապա նաև հիմա, կգրանցեր մեծ հաջողություններ իրավական պետության կայացման գործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Պարզվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սահմանադրական դատարանի լիազորությունների և գործունեության մասին գիտելիքներին նույն սահմանադրական դատարանն անդրադարձել է դեռևս 2012թ.-ին, իր ՍԴՈ-1035 որոշմամբ։ Այսպես, Վահե Գրիգորյանը, որպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, 2012թ-ին դիմում է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով անվավեր ճանաչել «Թիվ 7 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումը և 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանին:

Որպես պահանջի հիմնավորում Ն.Փաշինյանի ներկայացուցիչը բարձր դատարանին հայտնել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի իրականացմանը: Դիմողը գտել է, որ «Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը խախտել էր ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը այն է` նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրա անունից ընտրողներին գումար է բաժանվել և նա անձամբ ընտրողներին խոստացել է անվճար ծառայություներ մատուցել:

Իրավաբանները կարդալով վերոնշյալ պնդումները, որոնք ներկայացվել են սահմանադրական դատարանին, վստահ եմ, որ այս պահին սկսեցին կամ ծիծաղել, կամ էլ առնվազն տարակուսել։ Բանն այն է, որ իրավաբան Վահե Գրիգորյանը սահմանադրական դատարանից պահանջել է քննել այնպիսի հանգամանքներ, որի լիազորությունը սահմանադրական դատարանը պարզապես չունի։ Կրկին հիշեցնեմ, որ Վահե Գրիգորյանը հիմա ՍԴ դատավոր է:

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Վահե Գրիգորյանը շարունակելով իր հիմնավորումները նշել է, որ ԿԸՀ-ի գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը զրկվել է ՀՀ վարչական դատարան դիմելու հնարավորությունից: Նշել է նաև, որ թեկնածուների կողմից և նրանց անունից ընտրողներին գումար բաժանելու ու անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալու` լրատվամիջոցների կողմից արձանագրված փաստերը փորձել են անտեսել նաև կենտրոնական ընտրական հանձ¬նա¬ժողովը:

Սահմանադրական դատարանը, ինչպես արդեն նշեցի, դեռևս 2012թ-ին մերժելով դիմումը հետաքրքիր գնահատականների է հանգել, մասնավորապես նշելով (ՍԴՈ-1035, 03.07.2012թ. ՍԴ որոշում), որ «...ընտրական գործընթացի առանձին մասնակիցներ խորությամբ չըմբռնելով 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի նոր խմբագրությամբ 3.1-րդ կետի իմաստը` անհիմն փորձում են Սահմանադրական դատարանը դիտարկել որպես ընտրական վեճ լուծող առաջին ատյանի դատարան…»:

Արդյունքում սահմանադրական դատարանը մերժել է դիմումը։

Այսպիսով կարող ենք առնվազն երկու եզրահանգում անել.

1) վարչապետ Փաշինյանի գլխավոր իրավաբան-խորհրդատուն իր արդեն հայտնի գիտելիքների պաշարով շարունակում է այնպիսի խորհուրդներ տալ, որոնց հետևանքով գրանցվել է ՀՀ-ում պետական համակարգի իրավաբանական մտքի աննախադեպ անկում,

2 ) եթե պարոն Փաշինյանը ժամանակին ընտրեր գրագետ սահմանադրագետի, ապա նախ այն ժամանակ, ապա նաև հիմա, կգրանցեր մեծ հաջողություններ իրավական պետության կայացման գործում։

Պարոն վարչապետ, նախկինում նույնպես նշել եմ, որ վատ իրավաբաններից պետք է հրաժարվել, քանի որ վատ իրավաբանը վատ բժշկին հավասար չարիք է։

Իհարկե ես կարող եմ հասկանալ, որ մասնագիտությամբ ոչ իրավաբանի համար դժվար է լավ իրավաբանին վատից տարբերելը, բայց այս ընթացքում իմ կողմից հավաքված և ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել շրջապատող իրավաբաններին։

Վառ օրինակ՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ով ի վիճակի չեղավ քաղաքական իշխանության համար նույնիսկ ամենակարևոր օրենքներից մեկը (ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին) գրագետ անցկացնել։

Կանչեք ու հարցրեք, կանչեք ու թող գոնե Ձեզ ներկայացնի իր հակափաստարկներն իմ արձանագրածներին և եթե դրանք կհամարեք հիմնավոր, ապա պահանջեք, որ այն ներկայացնի նաև մասնագիտական հանրությանը կամ թեկուզ միայն ինձ։ Ի դեպ նա հրաժարվում է այդ թեմայով պատասխանել լրագրողների հարցերին։

Հ․Գ․ ինձ համար անընդունելի են դատարակ քննադատությունները: Ես կողմնակիցն եմ կառուցողական քննադատությունների, որոնք առնվազն որևէ առաջարկ են պարունակում: Հետևաբար հնչեցնում եմ այդպիսիք, որից կարելի է օգտվել»,-նշել է նա: