Հայաստանում ծննդատուն չպետք է փակվի
Ծննդատուն փակելը տնտեսական խանութ փակել չէ, անգամ զբոսայգին շինհրապարակի վերածել չէ, այն շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարծում են մի քանի հոգի:
Ծննդատուն փակելը շատ վատ ազդակ եւ նշան է: Ծննդատուն փակելը գյուղ, քաղաք, երկիր փակելու նման մի բան է: Եթե ինչ-ինչ պատճառներով այս կամ այն ծննդատունը համապատասխան սարքավորումներ եւ ժամանակակից միջոցներ չունի, ապա պետության պարտքն է դրանք ձեռք բերել եւ տրամադրել բուժհաստատությանը:
Նոր տարվա տոնակատարություններին շռայլվող միջոցներով սարքավորումներ գնեք ծննդատների համար: Լուծումները շատ են: Երբեք մի ասեք, թե այսքան ծնունդից ցածր ցուցանիշ ունեցող ծննդատների պահպանումը նպատակահարմար չէ: Ամեն ինչ արեք, որ ծնունդների թիվն աճեն, որ արտագաղթը դադարի: Մի ասեք, որ բժիշկների կամ բուժանձնակազմի խալաթները մաքուր չեն, դրա համար էլ փակում ենք: Տրամադրեք նորը, ավելի լավը, եւ բոլորովին էլ պարտադիր չէ զարգացման համար այրել եղած օթոցները:
Իզմեր չկրելը դեռ չի նշանակում թույլ տալ, որ ծննդատուն փակվի: Իհարկե, շատ լավ կլիներ, որ յուրաքանչյուր գյուղ իր ծննդատունն ունենար, բայց եթե չունի, դա դեռ հիմք չէ հայտարարել, թե 25 գյուղ չունի, թող 26-րդում եղածն էլ փակվի: Լուրջ հարցերը մի լուծեք այդքան ցածր մակարդակի քննարկումներով:
Ձեր պարգեւավճարները մի ապահովեք չծնված երեխաների, փակված ծննդատների հաշվին: Հայաստանում գործող ոչ մի ծննդատուն չպետք է փակվի: Սա պետք է օրենք, աքսեոմ դառնա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...