Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը

Քաղաքագետ Գագիկ Հմաբարյանը գրել է․

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ` Ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր... Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը, 2018-ի հետ համեմատ, գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն... Ըստ Փաշինյանի` Ամանորին 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով, կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս դրամաշրջանառությունը, ընդ որում դրանից մոտավորապես 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում... Նախ պարզվեց, որ 2020 թ-ի Ամանորյա տոների միջոցառումների համար 271 միլիոն դրամով ավելի գումար է ծախսվել, քան 2019 թ-ին... Պաշտոնական տվյալների համաձայն միայն Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կազմել են 325.797.100 դրամ… Սակայն իշխանություններին մոտ գտնվող ՀԿ-ներից մեկի տվյալների համաձայն` իրականում ծախսերը կազմել են 424,797,100 դրամ... Ի դեպ, այս Ամանորին իմ հարազատ Գյումրիում ծախսվել է 7 միլիոն դրամ՝ 4 միլիոն դրամով պակաս, քան 2019 թ-ի Ամանորի համար... Որքան կռահում եմ, պարոն Փաշինյանի մատնանշած 271 միլիոն հավելյալ գումարը հիմնականում ծախսվել է մայրաքաղաքի վրա...
Իսկ հիմա ամենակարևորի մասին, որին պարոն Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ... Զբոսաշրջային հոսքերը ներկայացնելուց լավ կլիներ` պարոն վարչապետը ոչ միայն անդրադառնար Հայաստանում հյուրնկալվողներին, այլև՝ Հայաստանից մեկնողներին՝ հաշվարկելով նաև այն վնասը, որը կրել է մեր բյուջեն... Մինչև հիմա ՀՀ պատկան մարմինները չեն հրապարակում տեղեկություններ, թե Ամանորի օրերին որքան ՀՀ քաղաքացի է հատել հայ-վրացական սահմանը... Ստիպված ենք բավարարվել տարբեր աղբյուրների տեղեկություններով, ըստ որոնց, Ամանորի տոները Վրաստանում անցկացնելու համար մեր հարևան երկիր են մեկնել Հայաստանի 35-40 հազար քաղաքացիներ, եթե ոչ ավելի... Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հաշվարկել է, թե այդ մարդիկ ինչ գումարներ են թողել Վրաստանում՝ հարստացնելով մեր հյուսիսային հարևանին... Ըստ պրիմիտիվ հաշվարկների` մեր հայրենակիցները Վրաստանում թողել են 9-11 միլիրադ դրամ գումար, գրեթե նույնքան և նույնիսկ ավելին, քան պարոն Փաշինյանի մատնանշած 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառությունը... Ստացվում է, որ մենք, տարրականորեն վտարելով մեր ներքին զբոսաշրջիկներին դեպի Վրաստան և այլ երկրներ ու խրախուսելով օտարերկրյա զբոսաշրջիկների այցերը Հայաստան, ոչ միայն օգուտ չենք ստանում, այլև վնասներ ենք կրում՝ չգնահատելով մեր քաղաքացիներին...
Հարևան Վրաստանն ամեն ինչ անում է, որ ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար ստեղծի բարվոք պայմաններ, այլև սեփական տուրիստների քմահաճույքները բավարարի և Հայաստանի օրինակով թույլ չտա սեփական քաղաքացիների մեծամասշտաբ փախուստը երկրից Ամանորյա տոներին... Այդ իսկ պատճառով, եթե Վրաստանի քաղաքները և բնակավայրերն Ամանորյա տոներին լեփ-լեցուն էին Հայաստանի քաղաքացիներով, ապա Հայաստանում վրացի զբոսաշրջիկների հնարավոր չէր գտնել... Ստացվում է, որ Ամանորյա տոներին Հայաստանը որևէ օգուտ չի ստացել, ինչպես ներկայացնում է պարոն Փաշինյանը...Ավելին, շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Իրանից Երևանն օգտագործել են որպես տրանզիտ Վրաստան մեկնելու համար...
Հ.Գ. Ամանորյա տոներին օտարերկրացի զբոսաշրջիկները գումարներ բերեցին Հայաստան, իսկ մեր քաղաքացիները այդ բերված գումարից նույնիսկ ավելի շատ դուրս բերեցին երկրից...
Ինչ-որ բան ներկայացնելուց պետք չէ միակողմանի այն ներկայացնել... Դա ինքնախաբեություն է...
Խնդիրներին լուծում տալու համար պետք է անդրադառնալ դրա "մութ" կողմերին ևս, ինչը, որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին դուր չի գալիս...