Արթուր Վանեցյանի հրաժարականը կանգառի կոչ էր, կանգառի կոչ է նաև Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը
Արթուր Վանեցյանի հրաժարականը կանգառի կոչ էր, կանգառի կոչ է նաև Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը։
ԱԱԾ-ի հարգարժան սպաներ, Ձեր սուրբ առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանումն է, հետևաբար դուք եք Հայոց պետականության պահպանման առանցքային դերակատարները, դուք եք անսասան պահում սահմանին սեփական կյանքով կանգնած մեր զավակների թիկունքը և ուրեմն թույլ մի՛ տվեք քաղաքական տարատեսակ գործիչներին և ուժերին, օտար կառույցներից փող ստացող գրանտակեր անհայրենիքներին թիկունքից հարվածելու սահմանին կանգնած մեր զավակներին, վերականգնեք մեր պետության սահմանադրական կարգն ու մեր պետության ժողովրդավարական կերպը՝ պատժելով Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու գնով իշխանություն բռնազավթած բաշիբոզուկներին...
Մեր պետության տերը սեփական երկրի Սահմանադրության առջև խոնարհում ունեցող քաղաքացին է, այլ ոչ՝ ամեն դեմագոգ ու ստախոս քաղաքական բաշիբոզուկներին հավատացող ու սեփական պետության սահմանադրականությունը չհարգող ամբոխը...
Պարոնա՛յք սպաներ, տեր կանգնեք մեր եղբայրների արյամբ կերտված մեր պետականությանը, վստահ լինելով, որ մեր քաղաքացիների բանիմաց ու պետական մտածողությամբ օժտված հատվածը ձեր կողքին է և պատրաստ է ձեզ հետ մինչև մահ պայքարելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության սահմանադրականության ու ժողովրդավարական էության...
Ուսադրի պատիվը գնահատող սպան պետք է ծառայի իր պետության Սահմանադրությանը, այլ ոչ՝ օրվա իշխանությանը, առավել ևս, երբ այդ իշխանությունը բռնազավթել է իշխանությունը՝ տապալելով մեր երկրի սահմանդրական կարգը..․


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)