Ռիհանան բաժանվել է սաուդցի միլիարդատիրոջից. Հայտնի փոփ-աստղը կրկին ազատ է
31-ամյա երգչուհի Ռիհանան և սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլն այլևս միասին չեն, գրում է Daily mail-ը: Իրենց հարաբերությունների մասին մամուլը գրում էր գրեթե 3 տարի, իսկ վերջին ժամանակներս հաճախակի էին հայտնվում երգչուհու՝ ամուսնանալու և երեխա ունենալու մտադրության մասին տեղեկություններ:
Սակայն, զույգի բաժանման մասին լուրն առաջ անցավ այլ հնարավոր տեղեկություններից:
Փոփ-աստղ, հաջողակ բիզնեսվումեն Ռիհանայի և սաուդցի օլիգարխի սիրավեպի մասին խոսվում էր դեռ 2017-ից: Հասանը Abdul Latif Jameel ընկերության փոխնախագահն է: Այս ընկերությունն ունի Սաուդյան Արաբիայում և մերձավորարևելյան այլ երկրներում Toyota մակնիշի ավտոմեքենաներ վաճառելու իրավունք, սակայն սա խոշոր բիզնեսի միայն մեկ ուղղությունն է: Հասանը համարվում էր 2,2 միլիարդ դոլարի ժառանգորդ: Նրա ընտանիքն ամենահարուստ արաբ ընտանիքների ցանկում 12-րդն է :
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հասանը 2012-ին ամուսնացել է թունիսցի մշակութաբան Լինա Լազաարի հետ, իսկ 2017-ին(հստակ հայտնի չէ) իրենք բաժանվել են: Մինչ Ռիհանայի հետ սիրավեպը, Հասան Ջամիլը հանդիպում էր սուպերմոդել Նաոմի Քեմպբելի հետ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո