Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ո՞վ էր իրականում պարտվել 2008-ի ընտրություններում

Մարտի 1-ի գործի մասին խոսելիս հիմնական շահարկումն այն է, թե 2008 թվականի ընտրությունները հերթական անգամ կեղծվել են. «հաղթող» թեկնածուն իրականում Լևոն Տեր-Պետրոսյանն է: Իսկ այդ ժամանակվա գործող իշխանությունները բռնությամբ հեռացրել են իրական «հաղթողին» և «ապօրինաբար» շարունակել կառավարել երկիրը:

2008 թվականի նախագահական ընտրությունների հաջորդ օրվանից սկսած՝ ընտրությունների կեղծված լինելու թեզն է առաջ մղել ընդդիմությունը, ինչի արդյունքում, առ այսօր ունենք թելադրված օրակարգ, թյուր պատկերացումներ: Նաև հե՛նց այդ կեղծ, թելադրված օրակարգի պատճառով է, որ հանրությունը, որպես մարտի 1-ի միակ պատասխանատու, տեսնում է նախկին իշխանություններին:

Սակայն, այս տարիների ընթացքում բավական հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել, որոնք օգնում են իրականությունը տեսնել նաև այլ դիտանկյուններից, ըստ այդմ նաև վերլուծել, հասկանալ տեղի ունեցածը:

Այս ընթացքում ամենախոշոր և բեկումնային բացահայտումը Վիկիլիքսինն է, ինչը տարիներ շարունակ քարոզչամիջոցների կողմից այլ թեմաներով հնարավորինս շեղվել կամ անտեսվել է:

Խոսքը 2008 թվականի նախագահական ընտրությունների և «մարտի 1»-ի իրադարձությունների մասով Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերի մասին է, որոնցում ներկայացված են ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ:

Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հավաքած ձայներն ամենևին էլ կասկած չեն հարուցել ամերիկյան դիվանագետների մոտ: Ավելին, նրանք կանխատեսել են նման արդյունք՝ հիմնվելով միջազգային հեղինակավոր կառույցների սոցհարցումների վրա:

Այն, որ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի համար Սերժ Սարգսյանի հավաքած ձայներն արժանահավատ են, մենք տեղեկանում ենք տարբեր առիթներով նրանց կողմից գրված նամակներից:

Օրինակ՝ 2008 թվականին փետրվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի՝ դեպի ԱՄՆ պետդեպարտամենտ, ԱԽ, Թուրքիա (հավանաբար՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը) հասցեագրված նամակից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել է որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»:

Իսկ 2008 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են՝ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։ Նամակի վերջում Փեննինգթոնը որպես եզրակացություն նշել է, որ իրենք կարողացել են վարչապետի մերձավորներին վստահեցնել, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում վերջինիս դեմ, պատրաստ է աշխատել Սարգսյանի հետ, և միայն փորձում են բարձրացնել ընտրությունների հետ կապված խնդիրները ու լուծումներ գտնել, որպեսզի Սարգսյանը դառնա ավելի լեգիտիմ նախագահ:

Դեռ մինչև ընտրությունները՝ 2007 թվականի նոյեմբերին գրված նամակներում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նշում է՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։

Նոյեմբեր ամսվա մեկ այլ նամակով էլ ներկայացված է Փեննինգթոնի՝ ընտրություններում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման արդյունքները:

Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը բողոքել է USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ին կազմակերպած սոցհարցումներից՝ դրանք համարելով անարդար և նշելով, որ այն միայն նպաստում է վարչապետի կողմից իրականացվող քարոզչությանը։ ԱՄՆ ներկայացուցիչը ուշագրավ է համարում, որ չնայած նախորդ 6 հարցումները ցույց են տվել, որ վարչապետը 1-ինն է, իսկ Բաղդասարյանը՝ 2-րդը, վերջինս, այնուամենայնիվ, դժգոհ է դրանցից։

Փեննինգթոնն այս զրույցի վերաբերյալ իր մեկնաբանությունում նշում է, որ Բաղդասարյանի բողոքը IRI-ի կազմակերպած հարցումների վերաբերյալ իրենք լուրջ չեն համարում։ ԱՄՆ ներկայացուցիչը նշում է, որ ընդդիմության արձագանքը հարցումների վերաբերյալ իր համար զարմանալի է, քանի որ սովորաբար ընդդիմությունը գոհունակությամբ է ընդունում միջազգային հանրության աջակցությունը ընտրական գործընթացներին։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը դրական է ներկայացնում հարցումները:

Իսկ ըստ այդ նույն IRI- հարցումների, որը ներկայացված է 2007 թվականի օգոստոսին ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինայի կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար 13 և 81 տոկոս էին կազմում, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։

Փաստացի, ամերիկյան դիվանագետները՝ և՛ Պերինան և՛ Փեննինգթոնը, վստահ են եղել սոցհարցումների տվյալների վրա, համաձայն Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։

Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը ամերիկյան ներկայացուցիչների գրագրության վերաբերյալ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության դրական գնահատականը, միջազգային հեղինակավոր կառույցների սոցհարցումները, ըստ էության, վկայում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում պարտվել էր նախագահական ընտրություններում:

Եվ այս կոնտեքստում, միանգամայն տրամաբանական է, որ գործող իշխանությունները պետք է օրենքի սահմաններում անեին հնարավոր ամեն ինչ ռազմական հեղաշրջում թույլ չտալու և սահմանադրական կարգը չտապալելու համար: Այլապես, ընտրության մասնակից ցանկացած թեկնածու վաղը կարող է հայտարարել, թե ընտրությունները հերթական անգամ կեղծվել են և եթե վերջինիս հաջողվի 40-50 հազար քաղաքացի փողոց դուրս բերել, մի քանի դժգոհ գեներալի աջակցություն ստանալ, կկարողանա հասնել հեղաշրջման և ոչ-ոք իրավունք չի ունենա երկրում օրինականություն հաստատելու:

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ