Քսենիա Պունտուսը պատմել է՝ ինչու է ընկել Նիկիտա Միխալկովի թոռան տան պատուհանից
Ռուս հայտնի մոդել Քսենիա Պունտուսը, որն ընկել է Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանի պատուհանից, գիտակցության է եկել։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ եւ անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքը։ Նա խոսել է դատախազության աշխատակիցների հետ եւ նշել դժբախտ պահատրի պատճառը, հայտնում է StarHit-ը։
Պարզվում է՝ լինելով ոչ սթափ վիճակում՝ նա ընկել է ներքեւ։ 21-ամյա մոդելը վստահեցրել է, որ սիրում է ժամանակ անցկացնել նոութբուքով աշխատելով՝ պատուհանագոգին նստած։ Ի դեպ, Պունտուսը սենյակում միայնակ չի եղել, այլ ընկերոջ հետ։ Միջադեպի պահին վերջինս, ըստ նրա, հանգիստ քնած է եղել։
Այս վարկածի առնչությամբ համացանցում թեժ քննարկումներ են սկսվել։ Քսենիային գտել են տան մոտ՝ թփերի մեջ, միայն շապիկով ու ջինսով, առանց գուլպայի ու կոշիկների Այդ գիշեր օդի ջերմաստիճանը մոտավորապես զրո է եղել։ Հազիվ թե նմանատիպ պայմաններում հարմարավետ լինի այդպես նստել պատուհանագոգին։ Մոդելի ընկերները կարծում են, որ ոչ ոք չի իմանա ճշմարտությունը։
Անդրեյ Բակովն ու նրա ընտանիքը միջադեպը չեն մեկնաբանում։ Նա ջնջել է սոցիալական ցանցերի իր հաշիվները։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո