Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

Նա գնալով նմանվում է ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին․ Բագրատյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գիտեք մեր հարգարժան կառավարությունը անընդհատ տեղեկատվություն է հրապարակում, որն անպայման իրականությանը չի համապատասխանում։ Մարդ պիտի չափ սահման ունենա։ Հո չե՞մ կարող ես ամեն օր դիտողություններ անել վարչապետի կամ նախարարների ելույթի մասով ։ Մյուս կողմից, արդյոք մտավորականը և նամանավանդ նախկին վարչապետն ու տնտեսագետը պարտավոր չէ վիճակագրական կեղծարարություններն ու անճշտությունները վեր հանել։

Հիմա ավելի կոնկրետ։ Երեկ էկոնոմիկայի նախարար ՏԽ-ը հայտարարեց, որ 2019-ին ՀՆԱ-ն սպասվում է 7.5% աճով։ Մի քանի ժամ հետո ԱՎԿ-ն վերջապես ավելի քան 1 շաբաթ ուշացումով հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ հունվար-նոյեմբերին՝ 7.5%։ Երեկ չէ մյուս օրը հայտնի հեռուստահաղորդման ժամանակ նշել էի, որ ԱՎԿ թիվը չի տալիս, սպասում է ցուցմունքի։ Ցուցմունքը եղավ։ Իսկ ՏԽ-ին պիտի ասեմ, որ նրա ասուլիսը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին։ Բանն այն է, որ վիճակագրությունը անկախ է, և ՏԽ-ն իրավունք չունի թիվ ասել ՍՄ-ից առաջ, երբ խոսքը վերաբերում է անցած շրջանին (ապագա կանխատեսումներ՝ խնդրեմ)։

Իսկ երեկոյան կարդացինք վարչապետ Փաշինյանի գրառումը դեպի ՀՀ և ՀՀ-ից մեկնողների ու ժամանաողների մասով։ Նա ասում է. «2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ: Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով: 2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով'':
Նախ, ի՞նչու է ՆՓ-ն, առաջ ընկնում ԱՎԿ-ից և հայտարարում թվեր, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել։ Եղբայր, անկախ վիճակագրության օրենքով դրա բացառիկ իրավունքը քեզ չի տրված։
Երկրորդ, 2018 և 2017 թվերը մեզ համար անհասկանալի են։

Նույն ՆՓ-ի օրոք ԱՎԿ 2017-ի համար համար սահմանային գրանցում է ֆիքսել. մուտք 3398143 մարդ և ելք 3425040 մարդ (https://www.armstat.am/file/article/sv_12_18a_520.pdf)։ 4373117 մարդ թիվը ո՞րտեղից։ Կամ 2018-ի համար գրանցվել է մուտք 3757168 և ելք 3741855։ ՆՓ-ի մոտ առկա է 4785875 ժամանում։ Իհարկե, կարելի է ասել, որ դրանք տարբեր թվեր են։ Բայց չէին կարող ՆՓ-ի թվերը մեծ լինել ԱՎԿ թվերից, քանզի առաջինի մոտ բազմակի այցելությունների պարագայում միայն մեկն է հաշվառվում, իսկ ԱՎԿ-ն պարզապես գրանցում է սահմանային անցակետերով մուտքերն ու ելքերը ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների։ Ուրեմն, կամ ՆՓ-ն է սխալ, կամ ԱՎԿ-ն։

Չհաշված հնդիկների մուտքն ու ելքը և մեկ էլ ռազմաճակատի գծում ադրբեջանական դիրքապահների կողմից սահմանային խախտումները։
Երրորդ, ՆՓ-ն ընդունում է, որ և 2018-ին, և 2019-ին մեկնողները եկողներից շատ են եղել. 11982 և 9467 մարդ։ Հետո ասում է. պատկերացնու՞մ եք 2017-ին մեկնողների թիվը ժամանողների թվից շատ է եղել -133826 մարդով։ Իսկ ոչինչ որ նույն փաշինյանական ԱՎԿ 2017-ի համար մուտքի և ելքի տարբերության մասով տալիս է սոսկ -26847 մարդ, իսկ այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ -36191 մարդ։ Լավ, կրկին ենթադրենք, որ խոսքը տարբեր մեթոդիկաների մասին է (պիտի ասեմ, որ մեկնողների և եկողների տարբերության մասով ոչ մի մեթոդիկա նման անդունդ չէր ունենա)։ Բա հնդիկնե՞րը։ ՆՓ ի՞նչու չեք ներկայացնում թվերը միայն ՀՀ փաստաթղթերով մարդկանց նկատմամբ։ Չ՞է որ նման հնարավորություն կա։ Եթե ընդհանուրով եք դատում, ապա կարելի է ասել, որ իրականում հայերը շարունակում են լքել Հայաստանը։ Իսկ թավշյա հեղափոխության ժողովրդագրական էֆեկտն այն է, որ հայերին փոխարինում ենք հնդիկներով։
Չորրորդ, ասում է 2019-ին 2017-ի համեմատ 22.1%-ով ավել մարդ է ժամանել։ Որ ի՞նչ։ է 2017-ին էլ 2015-ի համեմատ 25.4%-ով էր ավել (3398413-ը 2709273-ի դիմաց)։ Աճի տեմպը դանդաղել է...
Հինգերորդ ... և այլն և այլն։
p.s. Այս էլ որերորդ անգամ ՆՓ-ն թվեր է ներկայացնում (հիշում եք տարեսկզբի վեճը աշխատատեղերի վերաբերյալ, տարվա կեսերին բյուջեի ավելի քան 25% գերակատարման, 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշի մասով և այլն) չպահպանելով տարրական վիճակագրական կանոններ, հապճեպ, թվերին տալով անհարկի քաղաքական երանգ, չխորհրդակցելով անձնակազմի հետ և այլն։

Նա գնալով նմանվում է ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին, երբ պողպատի ու ցորենի արտադրությունը ամեն տարի ավելանում էր, իսկ մարդիկ կուշտ փորով հաց չէին ուտում։ Մեր քաղաքական ուժը պայքարել է ՍՍ-ին իշխանությունից հեռացնելուն, սատարել է դրան։ Մենք հիմա էլ գտնում ենք, որ ՍՍ-ն 0 մակարդակի կառավարիչ է եղել։ Բայց մենք չենք տեսնում նաև որևէ արդյունավետություն ՆՓ-ի կառավարման մեջ։ Եվ պետք չի մեզ ասել. եթե ՆՓ-ին քննադատում եք, ուրեմն ուզում եք ՍՍ-ն հե՞տ գա։ Ո՞վ ասեց որ դա այդպես է»,-գրել է նա։