Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Արցախը պլանավորում է միանալ մարդու իրավունքների միջազգային հիմնարար կոնվենցիաներին. Մասիս Մայիլյան

Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման եւ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի եւ այլ պետությունների միջեւ փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը եւ խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական ջանքերն ուղղված են եղել այս գործընթացներում հաջողություն ապահովելուն:

Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ տարին բավականին արդյունավետ էր. ոչ միայն շարունակվել են ջանքերը՝ ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը, այլեւ քայլեր են ձեռնարկվել՝ ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը։


Այսպիսով, կայացել են Արցախի պատվիրակության աշխատանքային այցերն Ուրուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա եւ Եգիպտոս, որոնց շրջանակներում տեղի են ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավարի հանդիպումները տվյալ պետությունների քաղաքական, հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածություններ: Այցերի շրջանակներում կայացել են նաեւ ավանդական դարձած հանդիպումներ սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:

Արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի եւ տարբեր երկրների վարչատարածքային միավորների միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է, մասնավորապես, Ստեփանակերտի եւ Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին բանաձեւի ընդունումը՝ Արցախի պատվիրակության Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին: Ավստրալիայում ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ, նախարարներ, ինչպես նաեւ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչներ։ Բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակության մասին են վկայում նաեւ 2019 թվականի սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը, ինչպես նաեւ 2019 թվականի հոկտեմբերին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության` «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարեւորոթյունը, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության ԱԳՆ եւ ՀՅԴ կողմից: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի եւ շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաեւ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միավորների ներկայացուցիչներ. ընդհանուր առմամբ` շուրջ 30 երկրներից 150-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքներով միջոցառման մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որում կոչ են արել միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցությանը Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու նպատակով: Համաժողովի շրջանակներում որոշում է կայացվել նաեւ ստեղծել Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ»՝ միջազգային հարթակում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։

Մասիս Մայիլյանը հայտնել է, որ միջազգային կառույցներում Արցախի ԱԳՆ գործունեությունը հասնում է նոր մակարդակի. մասնավորապես՝ արցախյան կողմը սկսել է, առաջին հերթին` մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց: Այսպիսով, առաջին անգամ Արցախը Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցը:

Մեկնարկել են «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները: Այս գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետությունը ծրագրում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային առանցքային կոնվենցիաներին։ Արցախը նաեւ ընդլայնում է իր ներգրավվածությունը գլոբալ խնդիրների եւ միտումների քննարկման գործընթացներում: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախի միանալը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգին», որի շրջանակներում Արցախում ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ, նախապատրաստվել եւ ՄԱԿ է ներկայացվել կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցը: