«Հեռու չէ այն օրը, երբ ժողվարչապետը Ձեզ իր հետ միասին դատարան է քարշ տալու». Միհրան Հակոբյանը՝ ՔԿ քննիչին
Չեք մոռացել չէ՞, որ ՍԴ նախագահի վրա գործ եք կարել, որ 200 միլիոնը «ջրելու» դիմաց ցուցմունք եք կորզել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննած ՔԿ քննիչին:
Գրառումը ներկայացնում ենք ստուրեւ.
«Քննիչ գնդապետ Կամո ջան,
Հիշո՞ւմ եք, որ խորհուրդ էի տալիս փաստաթղթավորված պահել այն բոլոր հրահանգները, որ գործեր կարելուց ստանում եք վերադասներից: Հիշո՞ւմ եք, որ Ձեզ զգուշացնում էի` ամեն օր մեղրաջուր խմել ու մտապահել բոլոր խոսակցությունները, գրի առել բոլոր ուղղորդումներն ու հրահանգները, դրանք պահել առանձին թղթապանակում, որ մեկ այլ քննիչի մոտ հարցաքննվելուց բացատրությունների հնարավորություն ունենաք, ձեռքի տակ փաստեր ունենաք, կարողանաք ինչ-որ կերպ պաշտպանել Ձեզ:
Գնդապետ Կամո ջան, իսկ հիշո՞ւմ եք, թե ոնց էիք աշխատանքի վայրում և Ձեր շրջապատում նեղսրտում, որ Ձեզ բացահայտել են, Ձեզ նույնականացրել են, Ձեր նկարը համացանցում պտտում են: Հիմա արդեն Ձեր նկարը ժողվարչապետն անձամբ է պտտում համացանցում: Գիտեք ինչու՞: Որովհետև նա չի ցանկանում շատ մոտ ապագայում միանձնյա ստանձնել գործեր կարելու և ընդհանրապես` իրավական բեսպրեդելի ողջ պատասխանատվությունը: Նա դեռ ընդամենը «հանցակցին» է հանրայնացնում:
Չեք մոռացել չէ՞, որ ՍԴ նախագահի վրա գործ եք կարել, որ 200 միլիոնը «ջրելու» դիմաց ցուցմունք եք կորզել: Հուսով եմ, նաև չեք մոռացել, որ այդ ամենը փաստաթղթավորված է` դրվագ առ դրվագ, ժամ առ ժամ, ու դրա համար դատարանի առաջ եք կանգնելու:
Բարի խորհուրդ. շարունակեք մեղրաջուր խմելը, որ Ձեր հիշողությունը տեղը լինի, թղթապանակը պինդ պահեք ու ամեն օր համալրեք: Չկասկածեք, հեռու չէ այն օրը, երբ ժողվարչապետը Ձեզ իր հետ միասին դատարան է քարշ տալու»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)