Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ծննդատներ փակելը ներքին և արտաքին վատ ազդակ է. Ա. Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ծննդատների փակման թեմային: Նա մասնավորապես նշում է, որ պատերազմող երկիրը չի կարող մտածել և գործել այնպես, որը կհանգեցնի այնպիսի ենթակառուցվածքների փակմանը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ բնակչության համար։ Գրառումն ամբողջության՝ ստորև.

«ԾՆՆԴԱՏՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՏԽՈՒՐ ԱԶԴԱԿՆԵՐԸ

ՀՀ Կառավարության՝ ծննդատներ փակող նախարար Արսեն Թորոսյանը մշակել է մոր և մանկան առողջությանը և ծննդօգնության կազմակերպմանը վերաբերող փաստաթուղթ միջազգային չափանիշներին համապատասխան և կազմել է ծծնդատների անձնագրերը։

Նախարարը պարզել է, որ շատ ծննդատներ չեն համապատասխանում այդ չափանիշներին, վերլուծել է ծննդօգնությունների թիվը, նրանց ժամանակ է տվել , հետո հասկացել, որ խնդիրը գրեթե լուծված է։ Դրանք պետք է փակել, որովհետև քչացող ծննդօգնությունների պարագայում ներդրումներ և ջանք թափել այստեղ իմաստ չունի։

Առողջապահության նախարարը այս հարցում իրեն դրսևորում է զուտ որպես մենեջեր (դա էլ է վիճելի թերևս)՝ մոռանալով, որ նա երկիրը կառավարող քաղաքական ուժի տեսլականի իրագործողն է։

Իսկ որն է այդ տեսլականը։ Նպաստել դեմոգրաֆիայի աճին։ Չկա և չի լինելու իշխանություն, որը կունենա հակառակ միտումը։ Բայց ինչպե՞ս։ Օրինակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասնելու է 5 միլիոնի (ի դեպ սահմանում է ավելի բարձր նշաձող, քան նախորդները), ես նրա խոսքին վստահում եմ։ Բայց ինչպե՞ս։ Սա է հարցը։

Երբ 2019 թվականին Կառավարության հնչեցրած բարի ցանկություններին ի պատասխան տալիս էինք «ինչպես»-ի հարցը և պահանջում նշել կոնկրետ գործողություններ, մարդիկ մեզ ասում էին՝ «թողեք Կառավարությունը աշխատի»։ Թողել ենք։

Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է։ Օբյեկտիվ լինելու համար, պետք է նշեմ, որ Կառավարության որոշումներով բարձրացել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարները, սակայն սա հարցի լուծում չէ և չի հասցնելու նշաձողին։

Եվ այսպիսով նախարար Թորոսյանի նախաձեռնած ծննդատների փակումը լակմուս է հետևալ հարցերի համար․

1. 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու ցանկությունը ընդամենը ցանկություն է։ Հակառակ դեպքում, եթե լիներ պլան՝ կկանխատեսվեր նաև ծնելիության աճ և ըստ այդմ մենք այսօր կքննարկեինք ոչ թե ծննդատների փակման հարցը, այլ դրանց արդիականացման և սպասվող «բեյբի բումի» համար նախապատրաստման նպատակով գումար հայթայթելու հարցը։

2. Եթե պլանը առկա է, ուրեմն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պիտի լքի իր պաշտոնը, որովհետև ըստ էության ծննդատների խնդիրը լուծելու և գլուխն ազատելու ելքը նրա համար մեկն է՝ փակել դրանք։

3. Հստակ է, որ Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Հայտնի է, որ նախարարի որոշմանը ընդդիմացել են Տավուշի և Կոտայքի մարզպետները։ Մարզպետը որպես ինստիտուտ՝ օրենքով սահմանված, համարվում է Կառավարության քաղաքականության և որոշումների իրագործողը մարզերում։ Այնինչ ստացվում է, որ մարզպետներն են թելադրում կանոնները մարզերում, ընդդիմանում վերևներին և փորձում փրկել իշխանության քաղաքական դեմքը տեղերում։ Բնականաբար Արսեն Թորոսյանը ձայներ չի հավաքելու ընտրություններին մարզերում, այլ մարզպետները։

4. Պատերազմող երկիրը առհասարակ չի կարող մտածել և գործել այնպես, որը կհանգեցնի այնպիսի ենթակառուցվածքների փակմանը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ բնակչության համար։

5. Եվ վերջապես, նախարար Արսեն Թորոսյանը եթե կարծում է, որ ծավալները ուղիղ կապ ունեն որակի հետ և հակառակը չի մտածում՝ որ որակն էլ կապ ունի ծավալների հետ, այդ թվում նաև առողջապահության ոլորտում, առհասարակ անհաջող մենեջեր է։

❗️Որպես ամփոփում։ Ծննդատներ փակելը վատ ազդակ է՝ և ներքին, և՛ արտաքին։ Ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու, ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ»։

 

ԼՐԱՀՈՍ
11:24 • 15/01
Բարձրաշենի բնակիչները բողոքի ակցիա են անում. պահանջում են նորոգել համայնքի դպրոցը․ ուղիղ
11:24 • 15/01
Ծննդատներ փակելը ներքին և արտաքին վատ ազդակ է. ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու, ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ. Ա. Թորոսյանն անհաջող մենեջեր է. Ա. Սամսոնյան

11:23 • 15/01
Իրանական լրատվամիջոցը Թրամփի, Պոմպեոյի և Նեթանյահուի «սպանության» քարոզչական տեսանյութ է տարածել (տեսանյութ)
11:21 • 15/01
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին
11:18 • 15/01
Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ. Ռուբեն Մելիքյան
11:16 • 15/01
Երկրի անվտանգությանն սպառնացող վտանգներին առնչվող իմ զգուշացումը նաև ՍԴ շուրջ իրադարձություններին էին առնչվում․ Արթուր Վանեցյան
11:14 • 15/01
Ռեփ կատարող Akon-ը հայտարարել է Սենեգալում նոր՝ Akon City քաղաք կառուցելու մասին (լուսանկար)
11:09 • 15/01
Գերմանիայում ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանատների առջև` պահանջելով ապամոնտաժել բռնապետ Հեյդար Ալիևի արձանները (տեսանյութ)
11:08 • 15/01
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ
11:04 • 15/01
ՀՀ քրեական օրենսգիրքը չի կարգավորում կեղծ լուրեր տարածողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը․ փաստաբանը՝ կեղծ լուրեր տարածողների մասին (տեսանյութ)