1984-2020. նախագիծ դրվագ 2. Խրախուսել «Մանուկ հերոսների» մշակույթը եւ մատնել Մտքի ոստիկանությանը»
Նրանք, ովքեր ծանոթ են Ջորջ Օրուելի «1984» գրքին, գնալով ավելի են համոզվում, որ մեր կյանքը նմանվում է հեղինակի նկարագրած դեպքերին եւ իրադարձություններին: Իշխանության որակի շնորհիվ մեր իրականությունը նմանվում «1984»-ում նկարագրվող իրականությանը:
Top-News.am-ը շարունակում է շարքը, որտեղ դրվագ առ դրվագ, իրադարձություն առ իրադարձություն ներկայացում ենք մեր ընթերցողին, այն համեմատելով Օրուելի նկարագրած ժամանակաշրջանի հետ:
***
2020-ի հունվարի 9-ին կառավարության նիստում վարչապետը կոչ է անում քաղաքացիներին հեռախոսներով զինված մտնել խանութներ եւ տեսանկարահանել ՀԴՄ չտրամադրող աշխատակիցներին եւ դրանք ներկայացնել ՊԵԿ-ին: Ավելին, նա նույնիսկ ՊԵԿ-ին առաջարկեց օրենսդրական փոփոխություններով այդ ամենին միս ու արյուն տալ:
Այսքանից հետո մնում էր վարչապետը նույն խանութի, սուպերմարկետի աշխատակիցներին կոչ անի տեսանկարահանել մեկմեկու եւ ներկայացնել ՊԵԿ-ին: Ավելին, կարող է նույնը անել խանութի կամ սուպերմարկետի աշխատակցի ամուսինը: Մի խոսքով ճիշտ այնպես, ինչպես միմյանց հետեւում էին «1984»-ի հերոսները:
««Այդ երեխաների հետ,- մտածում էր Ուինսթոնը,- թշվառ կնոջ կյանքը երևի վերածվել է սարսափի»։ Եվս մեկ-երկու տարի, և նրանք կսկսեն գիշեր-ցերեկ հետևել իրենց մորը՝ անուղղահավատության ախտանիշներ գտնելու նպատակով։ Հիմա գրեթե բոլոր երեխաներն էլ սարսափելի են։ Բայց ամենասարսափելին, թերևս, այն է, որ այնպիսի կազմակերպությունների թեթև ձեռքով, ինչպիսին «Լրտեսներն» է, կանոնավոր կերպով վերածվում էին անկառավարելի փոքրիկ վայրենիների, իսկ նրանց մեջ ցանկություն չէր առաջանում ապստամբել Կուսակցության կարգերի դեմ։ Հակառակը՝ պաշտում էին Կուսակցությունն ու նրա հետ կապված ամեն ինչ։ Երգերը, երթերը, դրոշակները, էքսկուրսիաները, ուսումնական հրացանների կրակոցները, կարգախոսների բարբառումը, Մեծ եղբոր պաշտամունքը...
... Շաբաթ չէր անցնում, որ «Թայմսում» հոդված չհայտնվեր այն մասին, թե ինչպես մի փոքրիկ «ականջ դնող» կամ «մանուկ հերոս», ինչպես ընդունված էր նրանց կոչել, գաղտնի լսել էր որևէ վարկաբեկող դիտողություն և ծնողներին մատնել Մտքի ոստիկանությանը»։
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում