Ձեր անմեղսունակ խաղերը տանը խաղացեք, այլ ոչ թե մեր երկրի գլխին. Արա Վարդանյան
Ինչպես գիտեք երեկվանից ամբողջ համացանցի քննարկման առարկա է դարձել Սովետական Հայաստանում, վա՜յ կներեք, Հայկական Ժամանակում տպված հոդվածը, որով փորձ է արվում "վնասազերծել" Արթուր Վանեցյանին. Ֆեյսբուքի իր էջում «Մեկ հոդվածի պատմություն» գրառման մեջ նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը.
«Հոդվածին հետևեցին Մարիամ Փաշինյանի 2 գրառումները, որոնք էլ ավելի թեժացրեցին թեման։ Դրանից անմիջապես հետո գործի դրվեց ֆեյքահայությունը և, իհարկե, աներձագը, որը լուրջ դեմքով խոսում է այն մասին, որ այս հոդվածը փաստորեն բացահայտում է Արթուր Վանեցյանին գործից ազատելու հիմնական պատճառը՝ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձը»։
«Հարգելինե՛րս, դուք իրոք չեք մեծացել և մնացել եք ձեր քաղաքական հոր դարաշրջանում և փաստորեն օգտագործում եք նույն մեխանիզմները։ Ես չեմ մոռացել, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմը Ռուսաստանում պատվիրել հոդված Նախագահ Քոչարյանի գոյություն չունեցող 4 միլիարդի մասին։ Այո՛, հենց այն հոդվածը, որին հետագայում հղում էին անում բազմաթիվ մարդիկ։ Ստացվում էր, որ որևէ փաստ չկա, բայց կա մեկ հոդված, որի վրա էլ կարելի է անընդհատ հղում անել։ Դա, անխոս, արել եք վարպետորեն։ Շուրջ երկու տարի է, ինչ դուք զավթել եք իշխանությունը և որևէ մեկը կասկած չունի, որ այս ընթացքում օրուգիշեր ման եք եկել ձեր իսկ կողմից ստեղծված առեղծվածային 4 միլիարդը։ Պարզ է նաև, որ չեք գտել, քանի որ չկար։ Ասեմ ավելին, դուք շատ լավ գիտեիք, որ չկա, դրա համար էլ զարմացած չեք», գրել է Վարդանյանը։
«Այսօր դուք անում եք նույնը, տպագրում եք մեկ հոդված, որին իսկ հղում տալով անընդմեջ փորձելու եք ասել, որ Վանեցյանը հեղաշրջում էր ուզում աներ, դե մենք էլ իրեն գործից հանեցինք։ Հատկանշական է, որ այս անգամ չեք կարողացել նման հոդված Ռուսաստանում պատվիրել՝ քաջ գիտակցելով, որ հոդվածի պատվիրատուները կհայտնաբերվեն րոպեներ անց։ Եվ եկել եք «փայլուն» գաղափարի, տեղադրել հոդվածը հենց ընտանեկան ալբոմում, վայ կներեք, թերթում։ Ինչ խոսք, ժամանակները փոխվում են, իսկ դուք և ձեր ստոր մեթոդները՝ ոչ», նշել է համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը եւ ամփոփել. «Ուղակի մեկ բան հասկացեք, այն որ դուք չեք փոխվել, չի նշանակում որ չի փոխվել ոչ ոք։ Ձեր անմեղսունակ խաղերը տանը խաղացեք, այլ ոչ թե մեր երկրի գլխին»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)