Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ընդգրկվեցի «սեւերի» ցանկում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ռադիոլոգիայի բաժնի ղեկավարը՝ իր հաստիքի լուծարման մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Գրիգորյանը 2020 թվականի փետրվարի 18-ից չի աշխատելու ԲԿ-ում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պացիենտներ, կոլեգաներ եւ ընկերներ,

Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլեւս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերեւս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։

Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավել, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար եւ բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։

Հպարտությամբ ու արժանապատիվ 10 տարի ղեկավարել եմ Հայաստանի Հանրապետության պետական ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքը, հանդիսանալով բաժանմունքի միակ մասնագետը՝ ով ունի գիտական աստիճան։

Եվ այսօր, որոշ մարդիկ որոշեցին, որ իմ զբաղեցրած հաստիքը, ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի, ավելորդ է եւ պետք է կրճատվի։ Ծանուցումը երբ ստացա, ակամայից հիշեցի 2018 թվականը եւ մեր բժշկական կենտրոնում ծավալվող իրադարձությունները։

2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» եւ «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սեւեր» եւ «սպիտակներ»:

Փաստացի, ես ընդգրկվեցի «սեւերի» ցանկում եւ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց իմ հաստիքը լուծարելու մասին, որի մասին ես տեղեկացա 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:

Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում եւ կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երեւույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաեւ բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում, իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել:

Եվ վերջում ամենակարեւորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ,դա իմ կոչումն է եւ առաքելությունը, ասեմ ավելին մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ եւ շարունակելու եմ իմ աշխատանքը՝արժանապատիվ ու հպարտ։

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ուստի երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության արդյունավետությունը, մարդը պետք է զգա իր սեփական աշխատանքային միջավայրում:

Այս գրառումը կատարեցի, որպեսզի տեղեկացնեմ Ձեզ, որ փոխում եմ իմ աշխատավայրը եւ հավելյալ կհայտնեմ բոլորիդ իմ նոր աշխատատեղի վերաբերյալ»: