Կնոջս աշխատանք է հարկավոր. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է արքայազն Հարին Disney-ի ղեկավարից կնոջ համար աշխատանք «խնդրում» (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է նախորդ տարվա հուլիսին` «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ և բացահայտում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Disney ընկերության ղեկավար Բոբ Այգերի հետ զրույցում աշխատանք է «խնդրում» կնոջ՝ Մեգան Մարքլի համար:
Տեսանյութում լսվում է՝ ինչպես է 35-ամյա Հարին Այգերին ասում, որ կինը շատ հետաքրքրված է հնչյունավորմամբ:
«Գիտեք՝ նա հնչյունավորում է անում»,- ասում է թագավորական ընտանիքի անդամը:
«Օ՜, չգիտեի»,- պատասխանում է միլիարդատերը:
«Դուք զարմացած եք երևում, բայց նա իսկապես տարված է դրանով»,- հավելում է արքայազնը:
Այնուհետև Այգերն ասում է, որ դա հրաշալի գաղափար է, որն արժե փորձել: Նա Մարքլին առաջարկում է իր էլեկտրոնային փոստին գրել:
Երեկ լրատվամիջոցները հայտնել են, որ Մեգան Մարքլը հնչյունավորման պայմանագիր է կնքել Walt Disney Company-ի հետ:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո