«Գնդակը Վճռաբեկ դատարանի դաշտում է». Գեւորգ Պետրոսյան
Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նամակ է ստացել Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենից, որը բառացի հրապարակել է:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ահա, թե ինչպես են նոր Հայաստանում խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները:
Գնդակը Վճռաբեկ դատարանի դաշտում է...
ՆԱՄԱԿԻ ԲՈՒՆ ՏԵՔՍՏԸ
«Բարեւ Ձեզ պարոն Պետրոսյան։
Ձեզ գրում եմ,որովհետեւ տեսնում եմ ,թե ինչքան սրտացավ եք ժողովրդին հուզող իրական խնդիրների հանդեպ։ Չեմ ակնկալում,որ իմ խնդրին կանդրադառնաք, բայց ուզում եմ տեղյակ լինեք թե ինչ է կատարվում Իջեւանում։Եթե վարչապետի ծննդավայրում է այս իրավիճակը,պատկերացնում եմ,թե ինչ է կատարվում մնացած մարզերում։
Ես 2016 թ-ին մրցույթով ընտրվել եմ որպես Իջեւանի ԲԿ-ի տնօրեն։Իշխանափոխությունից հետո նախկին մարզպետ Վահե Ղալումյանը (հիմա ԱԺ պատգամավոր) փորձեց ինձ ազատել աշխատանքից (չգիտեմ որպես ղարաբաղցի, որպես հանրապետական, թե պարզապես իրենց համար անցանկալի թեկնածու) չհասցրեց,հեշտպկուլ չգնացի։Ասեմ որ իմ աշխատած ժամանակահատվածում փակվել է հիվանդանոցի շուրջ 30մլն պարտքը,եւ առհասարակ բժշկական կազմակերպությունների գնահատման որակական ցուցանիշներով առաջընթաց ենք ունեցել։ Ընտրություններից հետո նոր մարզպետը դեռ չտեղավորված ազատեց ինձ աշխատանքից (իհարկե՝ իմ դիմումի համաձայն) տարբերակով՝խոստանալով ապահովել աշխատանքով։ Հասկացա,որ խաբում են, օգտվեցի երեքօրյա իմ իրավունքից (դիմումս հետ վերցնելու), սակայն մասնագիտական աշխատանքն էլ շատ համարեցին։ Ես դիմեցի դատարան։ 1-ին ատյանի եւ վերաքննիչի կողմից որոշում է կայացվել վերականգնել աշխատանքի եւ փոխհատուցել։
Հիմա էլ վճռաբեկ են ուզում դիմեն, չնայած գիտեն,որ վարույթ անգամ կարող է չունդունեն։ Այս ժամանակահատվածում ինձ վեթինգի են ենթարկել ոտից գլուխ, սպառնացել, քրեական գործեր վերաբացել իմ ընկեր կոլեգաների վրա,եթե ես չհրաժարվեմ հայցից։Հռետորական հարց է առաջանում պատկան մարմինները չգիտեն ինչ է կատարվում այստեղ։ Ես իմ իրավունքները կպաշտպանեմ իրավական ճանապարհով մինչեւ վերջ՝անցնելով այդ դժվար ճանապարհը։
Ահա թե ինչպես են վեաբերվում 25 տարվա մարզում աշխատած մասնագետի հետ։ Հետաքրքիր է,ինչպես կարելի է վատնել պետական բյուջեն,այս ամենը ներկայացնել գեղիցիկ փաթեթավորումով վարչապետին ու պատասխանատվության չենթարկվել։ Խորապես մտահոգված եմ անարդարության այս մթնոլորտից, այնինչ բոլորս պայքարել ենք հենց արդարության համար։ Շնորհակալ եմ, որ անդրադարձաք ինձ եւս շատ հուզող ժողովրդագրական խնդիրներին։ Չգիտեմ ելք կա թե չէ, բայց հույս կա՝ Ձեր եւ մնացած պայքարողների շնորհիվ»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...