Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ ո՞ւմ է թույլ տրված փոխել ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի տեքստի սրբագրմանը: Նա մասնավորապես նշել է, որ Ազգային ժողովում կամ Հանրապետության նախագահի նստավայրում, չունենալով դրա իրավունքը, սրբագրել են ԱԺ կողմից ընդունված տեքստը: Արդյունքում, ինչ որ մեկը փաստացի յուրացրել է ԱԺ լիազորությունը՝ փոփոխություն կատարելով դրանում: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ ո՞ւմ է թույլ տրված փոխել ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը
ԱԺ կողմից արդեն ձեզ հայտնի բոլոր խախտումներով երկրորդ ընթերցմամբ «ընդունված» ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի նախագիծը ուներ հետևյալ բովանդակությամբ դրույթ.
«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1.-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը:»:
Վստահ չեմ, որ որևէ մեկը, կարդալով այս երակարաշունչ նախադասությունը, ի վիճակի է հասկանալ դրա բովանդակությունը: Այն, որ այս օրենքին կողմ քվեարկած մեր «հարգարժան» պատգամավորները հեռու են իրավագիտությունից, վաղուց հանրահայտ փաստ է: Բայց այն, որ նրանք հայոց լեզվով միտք արտահայտող նախադասություն շարադրելու ունակություն էլ չունեն, դա ինձ համար, անկեղծ ասած, նորություն էր:
Չգիտեմ որտեղ, Ազգային ժողովում թե Հանրապետության նախագահի նստավայրում, բարեբախտաբար, դեռ կան հայոց լեզվին տիրապետող մարդիկ, որոնք էլ, չունենալով դրա իրավունքը, այնուամենայնիվ սրբագրել են ԱԺ կողմից ընդունված տեքստը: Արդյունքում, տեքստը դարձել է հայեցի, բայց այս դեպքում էլ ինչ որ մեկը փաստացի յուրացրել է ԱԺ լիազորությունը՝ փոփոխություն կատարելով դրանում:
Հանրապետության նախագահի կողմից ստորագրված օրենքի համապատասխան դրույթը հետևյալն է.
«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:
Կուլմինացիային սպասեք երկուշաբթի…»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)