Այսպիսի գործունեություն ծավալողները կառավարվում և ղեկավարվում են մեկ այլ, առավել հզոր կենտրոնից.Զառա Հովհաննիսյան
Հատկանշական է, որ դավադրություններ կազմակերպող տղամարդիկ թաքնվում են կանանց անվան տակ՝ սև գործը հանձնարարաելով կանանց, կամ թաքնվելով նրանց հետևում։ Հիշու՞մ եք ընտրակեղծարար կանանց /դպրոցների տնօրերններին, ժեկի պետերին, և այլն/, որոնց հմտորեն օգտագործում էին քաղաքական ղեկավարության մեջ բազմած տղամարդիկ՝ ընտրության ինստիտուտը, այսինքն պետակաության կայացման հիմքը խարխլելով, նույն տրամաբանությունն է։ Կնոջ ձեռքերով անել այն, վարկաբեկել կանաց՝ մնալով ճերմակ օձիքով ու ձեռնոցներով։
Բայց պարզվեց Դիանան տղա է, այն էլ տղամարդու աջակից տղա, որը կարող է կնոջ անվան տակ թաքնված գործել։
Անկախ այս պատմության ճշմարտացիությունից, որին ես քիչ եմ հավատում, քանի որ ամեն ինչ Քոչարյանին վերագրելը ինձ համար ծիծաղելի է, հատկապես, որ այս ֆեյքը գործել է մի քանի տարի շարունակ, իրականացրել հակապետական գործունեություն, ու էդ ժամանակ Քոչարյանն "աջակից" չուներ, ու նրա մասին մոռացել էին, որպես քաղաքական անգործունակ անձ։
Ուստի, այսպիսի գործունեություն ծավալողները կառավարվում և ղեկավարվում են մեկ այլ, առավել հզոր կենտրոնից, որի նպատակն է սերմանել պառակտում և հրահրել կոնֆլիկտներ։
Հարկ է առավել մանրազնին ուսումնասիրել այդ կին-տղամարդ ֆեյքին, և բացահայտել ճշմարտությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)