Համացանցը բուռն քննարկում-ծաղրում է ԱԱԾ տարածած տեսանյութը
Սոցցանցերում հասարակական-քաղաքական գործիչները շարունակում են քննարկել վերջին օրերի կարևորագույն իրադարձությունը տարածաշրջանում՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ Սուլեյմանիի սպանությունը և դրա հետ առնչվող տեղեկությունները, մասնավորապես՝ ԱԱԾ-ի կողմից կեղծ օգտատիրոջ ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ ՀՀ իշխանությունները հերքել էին տեղեկությունը, իսկ ԱԱԾ-ն՝ ձերբակալել ֆեյք էջի օգտատիրոջը։ Համացանցում ակտիվորեն քննարկում և հեգնում են ԱԱԾ հրապարակած տեսանյութը։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Տիկնայք և Պարոնայք
"Հավաստի աղբյուրները" տեղեկացնում են, որ Դոնալդ Թրամպը, գեներալ Սուլեյմանիի սպանության մասին տրված հարցին պատասխանելով, հիմնավորել է, ասելով, որ արել է այն պատճառով, որ համարում է, թե Ռոբերտ Քոչարյանը անարդար է բանտարկված... )))))
P.S. Հարգարժան Ֆեյք կառավարություն, տեքստը, որ գրում տալիս եք, որ կարդան, մի փոքր տրամաբանության սահմաններում տվեք, որ չնմանվի ծաղրանկարի...
P.P.S. ԱԲԵՐ էսքա՞ն եք վախենում, չէ չէ, ՍԱՐՍԱՓՈւՄ ՀՀ Երկրորդ նախագահից... ))))))))))»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)