Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին»
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները․ մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները․ մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։
Բացի նշվածից, դարձյալ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող «ալ-Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ գործում են նաև ամերիկյան հրահանգիչները․․․
Զոհերի և նյութական վնասի վերաբերյալ ճշտված տեղեկատվություն դեռևս առկա չէ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)