Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Արցախ միայն քաղաքական հարցերի կարգավորումից հետո. Ստեփանակերտ

Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների վերադարձն անհնար է առանց Ադրբեջան հայ փախստականների վերադարձի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

«Նման տեսակի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շատ երկար ժամանակ եւ շատ ջանքեր՝ առաջընթաց գրանցելու համար: Նման աշխարհայացքով, նման «ամանորյա ցանկություններով» ինչ-որ քայլերի հույս ունենալն անհնար է. Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերանայում իր դիրքորոշումը: Դա նույնն է, ինչպես օրինակ՝ փուլային նվաճում եւ ղարաբաղյան անկախության դեմոնտաժ, ինչն անհնար է: Այդ պատճառով ստիպված ենք հերթական անգամ պարոն Մամեդյարովին եւ Ադրբեջանի ղեկավարությանը հիասթափեցնել. ամանորյա ցանկությունները, որոնք նրանք կարող են պահել, անիրական են: Հետեւաբար, նրանք պետք է բովանդակային մտածեն, սա մեր ուղերձն է: Իսկ բովանդակային մտածելու համար անհրաժեշտ է իրատես լինել եւ հետեւել օրենքի տառին, առաջին հերթին՝ միջազգային իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի պետականաշինության եւ հակամարտության կարգավորման իր մոտեցումները, ինչպես նաեւ հարեւանների հանդեպ վերաբերմունքը: Այլապես Ադրբեջանում ցանկացած փոփոխություն, քաղաքական համակարգի ցանկացած ռեստարտ պարզապես կոսմետիկ միջամտություն կլինի, որը չի փոխի նրա պետականաշինության փիլիսոփայությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:


Պատասխանելով ադրբեջանցի բնակչության» վերադարձի վերաբերյալ հարցին՝ Բաբայանն ասաց. «Ո՞ւր են ուզում վերադառնալ։ Եթե նրանք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի տարածք, ապա չարժե, որ վերադառնան, նրանք առանց այդ էլ Ադրբեջանի տարածքում են։ Եթե ցանկանում են լինել Արցախի Հանրապետության քաղաքացի, ապա դա բանակցությունների հարց է։ Մենք ըստ էության դեմ չենք այդ գաղափարին, բայց որպեսզի դա իրականանա, պետք է կատարել երկու հիմնական նախապայման. բոլոր քաղաքական հարցերի կարգավորում, նախապես, մինչեւ հումանիտար հարցերի քննարկմանն անցնելը։ Դա Ադրբեջանի եւ Արցախի միմյանց փոխադարձաբար ընդունումն է, սահմանների ամրագրումը։ Փախստականները կարող են վերադառնալ միայն բոլոր քաղաքական հարցերի կարգավորումից հետո եւ երկկողմանի հիմքով։ Այսինքն՝ չի կարող լինել ադրբեջանցի փախստականների վերադարձ՝ առանց հայ փախստականների Բաքու եւ Ադրբեջանի այլ բնակավայրեր վերադարձի։ Եթե դա տեղի չունենա, ոչ մի միակողմանի գործողություն ոչ մի էֆեկտ չի ունենա։ Այս առումով չի կարող լինել որեւէ միակողմանի քայլ»։

Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը բանակցություններ է վարում «տարածքներ վերադարձնելու նպատակով», Դավիթ Բաբայանն ասաց, որ այնքան էլ հասկանալի չէ ադրբեջանական կողմի ախորժակը. «Անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն։ ԼՂՀ ամբողջ տարա՞ծքը։ Երեւա՞նը։ Սեւա՞նը։ Զանգեզո՞ւրը։ Հնչեցրեք ամբողջ ցուցակը, խնդրում եմ։ Ի՞նչ տարածքներ եք դուք ուզում։ Իսկ ըստ էության, դա այդպես է որ կա, եւ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ցավով պետք է փաստեմ, որ նման քայլերն ու հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»։