Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ավետիք Էլոյանն ասաց՝ Ավինյանը տեղյակ է ու խնդիր չի տեսնում․ Սարհատ Պետրոսյանն անկեղծանում է

Երբ հերթական անգամ Ավետիք Էլոյանին ասել եմ, որ նախագծմամբ նրա զբաղվելն անընդունելի է, նա պատասխանեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղյակ է ու խնդիր չի տեսնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Տիգրան Ավինյանն «Ազատություն» ռադիոկայանի դեկտեմբերի 28-ի հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է նույն ռադիոկայանում իմ հնչեցրած մտքերին՝ մեկ անգամ ևս նշելով, թե իմ ասածներն իրականությանը չեն համապատասխանում։ Քանի որ նա անկեղծացել է ու ընդունել այն փաստը, որ ես իրեն այդ ամենը ներկայացրել էի նախապես, ես էլ անկեղծանալով կասեմ ավելին. երբ հերթական անգամ Ավետիք Էլոյանին ասացի, որ նախագծմամբ նրա զբաղվելն անընդունելի է, նա պատասխանեց, որ Ավինյանը տեղյակ է ու խնդիր չի տեսնում։


Սա ուղղակի ֆիքսենք ապագայի համար։

Խնդրում ու առաջարկում եմ Տիգրան Ավինյանին, որ իմ հայտարարությունների վերաբերյալ հարցերը հաջորդ անգամ փորձի շրջանցել, քանի որ ամեն անգամ անհոդաբաշխ մտքեր արտահայտելով պարտավորեցնում է մի քիչ էլ բացել մեր բնագավառի խայտառակ վիճակը, որում ինքն իր շատ մեծ մեղքի բաժինն ունի։

Ինչ վերաբերում է իմ հայտարարության հիման վրա (ոչ իմ կողմից ներկայացված) քրեական գործ հարուցելը մերժելուն, ավելացնեմ, որ այսօր հարուցվող բազմաթիվ քրեական գործեր նույնկերպ կկարճվեին կամ նրանցում հանցակազմ չէին գտնի մի քանի տարի առաջ։ Բայց հավատացնում եմ՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, փոխվարչապետի, թե՞ փոխվարչապետի խորհրդականի, երբ որ հեռուստատեսությամբ վերջինս հայտարարում է, թե դա իր բիզնեսը չէ, այլ իր ընտանիքի մեկ այլ անդամինը, ու այդ բիզնեսն իր պաշտոնավարման շրջանում ծաղկում ու բարգավաճում է, ապա եթե այդ պահին գոնե իրավական հետևանք չի ունենում, ապա բարոյական հետք թողնում է. վկան՝ այն բազմաթիվ չինովնիկները, որոնք նույն օրինակը բերելով կողքից «գործ են կպցնելու»։ Իսկ իրավական մասով ուղղակի պետք է տեսնել հիմա, թե ինչ է կատարվում բազմաթիվ նախկին պաշտոնյաների հետ ու հետևություն անել։

Ի դեպ, այդ պրոցեսում ինքը դեռ չի կանչվել բացատրություն տալու, այնպես որ, դեռ ամեն ինչ առջևում է։

Տիգրան Ավինյանը նաև իմ պնդումները տանում է դեպի ինչ-որ անձնական հարթություն, իբր Քաղաքաշինության կոմիտեի նախկին ու ներկա ղեկավարների հետ անձնական խնդիրներ ունեմ։ Երևի քաղաքական թիմին էլ են այդպես են համոզել, երբ բազմաթիվ խորքային խնդիրների մասին եմ բարձրաձայնել ուստի մի քանի հարցադրում ներկայացնեմ միգուցե պատասխանատուներին ու միգուցեն հենց Ավինյանին, որպես մի քանի ոլորտների բարեփոխման համար պատասխանատու պաշտոնյայի, խորհելու առիթ տա.

1. Հարցազրույցի ընթացքում արծարծված՝ շինթույլտվությունների առցանց համակարգը՝ E-permits-ը, համաձայն կառավարության որոշման, պետք է աշխատեր 2019 թվականի նոյեմբերից, իսկ հիմա խոստանում ենք, որ՝ երկու տարի հետո։ Իսկ հիշո՞ւմ է, որ ես նախագծի քննարկման ժամանակ ասում էի, որ ներկա կարգավորումներով դա հնարավոր չէ, և որ Կադաստրի սպասարկման գրասենյակների ցանցի օգտագործմամբ է միայն հնարավոր կենտրոնացված համակարգ ունենալ, թե՞ դա ևս անձնական կոնֆլիկտի արդյունք էր, այն դեպքում, երբ այս առաջարկն անելիս Քաղաքաշինության կոմիտեն նույնիսկ ղեկավար չուներ։

2. 2018 թվականի վերջին Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ պետական համալիր փորձաքննության ինստիտուտի ներդրման ժամանակ ասում էի, որ դա սխալ որոշում է, և որ անկախ դաշտին հանձնված գործառույթը չի կարելի բերել պետական մարմիններից բաղկացած անհասկանալի միջգերատեսչական հանձնաժողով։ Իսկ հիմա քանի՞ կառուցապատող է բողոքել այդ ինստիտուտի անիմաստ լինելուց, ու դա ինչքանո՞վ է խանգարում շինթույլտվությունների տրամադրմանը։ Կամ առհասարակ այս հանձնաժողովում ոլորտի տիրապետող մի կոնստրուկտորից ու ճարտարապետից էլ ո՞վ է բարձրացնում սկզբունքային խնդիրներ։

3. Գյուղատնտեսական հողերը կառուցապատման տակ չդնելու իմ բազմաթիվ կոչերին անսալով`տարբեր մարմինների հանձնարարելով լուծում գտնելն ի՞նչ եղավ։ Վերջին վեց ամիսը հեզուխոնարհ սպասելով Քաղաքաշինության կոմիտեի «նոր հողային օրենսգրքին», ո՞ւր հասանք։ Ի դեպ, դա չգտա նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման օրերս հրապարակված ռազմավարությունում։ Կարող է՝ դրանո՞վ էլ է զբաղվելու փոխվարչապետի գրասենյակը։

4. Առաջարկում եմ նաև քննարկել թե քանի դեպք է եղել, երբ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական ու հուշարձանների գիտամեթոդական խորհուրդներ կառուցապատման ինչ-ինչ նախագծի վերաբերյալ տվել են բացասական կարծիք, հետո իր գրասենյակը փորձել է միջմատել՝ այն դրական դարձնելու համար։

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ այս պահին այսքանով բավարարվենք…

Հ.Գ.-Ճակատագրի հեգնանքով, նույն օրը վարչապետի մոտ անշարժ գույքի հարկի վերաբերյալ խորհրհրդակցության տեղեկատվությունը տարածվեց։ Նշեմ, որ այս աշխատանքը կատարվել է Կադաստրի կոմիտեում, ու կարող է համարվել այս կառավարության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է դա, ի տարբերություն վերը նշած բոլոր կետերի, ժամանակին կատարվել կամ կատարվել առհասարակ։ Դուք ճիշտ կռահեցիք, այդ բարեփոխումը համարվել է հարկային բարեփոխման մաս, ու ես աշխատել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և, ինչպես տեսնում եք՝ բավական արդյունավետ»,-նշել է նա։