Ու այս ամենը նրա ղեկավարման ժամանակ, ով նախկինում եղել է լրագրող․ իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանն այսօր Ամանորի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Սա ավանդույթ դարձած միջոցառում է, որն ամեն տարի իրականացվում է վարչապետի և նախագահի կողմից։ Բայց այս տարի այն աննախադեպ էր մի պարզ պատճառով․ նախկին լրագրող, այժմ վարչապետ Փաշինյանի կազմակերպած միջոցառման հրավերը չեր ընդունվել մի շարք խոշոր լրատվամիջոցների կողմից, ներկա չեին նաև ոլորտում մեծ ավանդ ունեցող շատ մարդիկ։
Եվ դա երևի իրենց համար պարզ է, քանի որ լրագրող Նիկոլն ինքն է խոստովանում, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել… և իրոք երբեք:
1. Իրավապահ մարմինները չեն մտել խմբագրության տարածք առանց հիմնավորման ու խափանել ԶԼՄ աշխատանքը։
2․ Առանց հիմնավորման խմբագրություններից չեն առգրավվել համակարգիչներ։
3․ Ազգակցական կապով պայմանավորված լրատվամիջոցի գույք չեն վնասել ու ձվեր նետել։
4․ Գլխավոր խմբագրին ապօրինի չեն գաղտնալսել ու անընդհատ տարել-բերել։
5․ Ոչ իշխանահաճո նյութի համար խմբագրի չեն կալանավորել ու թողել, որ կալանավայրում մահանա։
6․ Քաղաքական շարժառիթներով հեռուստաընկերության սեփականատիրոջ դեմ քրգործեր չեն կարվել։
7․ Իշխանության հովանավորյալների կողմից ԶԼՄ-ների սև ցուցակներ չեն կազմվել։
8․ Քաղաքական ֆորմատի հաղորդումներ չեն փակվել։
9․ Որևէ գումարման ԱԺ նախագահ լրատվամիջոցի դեմ հայց չի ներկայացրել։
10․ Հանրային հեռուստաընկերությունը վարչապետի ֆբ-ի չի վերածվել։
Ու այս ամենը մի անձի ղեկավարման ժամանակ, ով նախկինում եղել է լրագրող։ Կարող եմ անվերջ թվարկել ազատ մամուլի այս բոլոր բնութագրիչները, բայց ուզում եմ հասկանալ՝ արդյոք նախկին լրագրողը բացատրական բառարաններից օգտվել է, ու եթե այո, ապա որ բառարանում է կոնկրետ ազատությունը բնութագրված այս ամենով։#Երկրի_գերագույն_խմբագիր»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում