Դատարանն ավարտել է Արմեն Թավադյանի ձերբակալման բողոքի քննությունը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման բողոքի քննությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել․
«Ձերբակալության բողոքի քննության պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Համաձայն մեր օրենսդրության՝ երկու հարցը պետք է քննվի մեկ պրոցեսով։ Առաջին բողոքի ընթացակարգը սպառել ենք, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք, հիմա վաղը ժամը 11-ին գործի քննությունը շարունակվելու է կալանքի միջնորդության մասով։ Դատարանին խնդրել ենք ժամանակ տալ, որպեսզի ծանոթանանք նյութերին, հասկանանք՝ ինչ հիմնավորումներ են ներկայացված, որ կարողանանք առարկել»։
Հիշեցնենք, որ Թավադյանին ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19–ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Մարտի 1–ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում