Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Արմեն Թավադյանը բազմիցս ասել է՝ ինքը Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, նրա ձերբակալությունը նաև ճնշում է «5-րդ ալիքի» վրա. Հարություն Հարությունյան

 

Արմեն Թավադյանը բազմիցս ասել է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, նրա ձերբակալությունը հասարակական հնչեղություն ապահովելու համար է, բնականաբար, նաև դա համարում եմ ճնշում «5-րդ ալիքի» վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանի ձերբակալությանը:

«Եթե որևէ լրատվամիջոցի, որևէ հեռուստատեսության սեփականատիրոջը ձերբակալում են և շոշափվում է նաև տվյալ հեռուստամիջոցի անունը, պարզ է չէ՞, որ դա բարոյահոգեբանորեն ճնշում է նաև տվյալ լրատվամիջոցի վրա: Բացի այդ, մենք ամիսներ շարունակ այդ ճնշումը զգացել ենք, մեզ համար սա նորություն չէր, որ ինչ-որ մեկին պետք է ձերբակալեին: Հիմա Արմեն Թավադյանին են ձերբակալել, գործը այդ ձևով են պատրաստել, բայց այդ ճնշումները ամիսներ առաջ եղել են «5-րդ ալիքի» վրա, այնպես չէ, որ 5-րդը հանկարծակի հայտնվեց ճնշումների կենտրոնում, մենք մեկ տարի աշխատում ենք և մեկ տարի էդ ճնշումների տակ ենք»,- ասաց նա:

Հարություն Հարությունյանի խոսքով՝ ճնշումները տարբեր ձևերով են՝ ֆեյքերի բանակներով, հրահանգավորված «5-րդ ալիք» հյուր չգալով, ՀԸ-ի հասցեին հատուկ ինչ-որ հոդվածներ պատրաստելով: «Մեզ տարբեր հարթակներում «ֆեյք նյուզ» են համարում. այսինքն` այդ ճնշումները պարբերաբար եղել են, և ինչ-որ պահի պետք է զարգացումներ ունենային, և հիմա այդ զարգացումների փուլն է: Հիմա կարող է մեկ այլ՝ ավելի ծանր փուլում հայտնվենք»,- շեշտեց նա:

Իսկ թե ինչ փուլի մասին է խոսքը, նա ասաց, որ չի կարող ասել. «Սցենարը «5-րդ ալիքում» չի գրվում, սցենարը գրվում է վարչապետի աշխատակազմում կամ հենց վարչապետի սեղանին դրված թղթի վրա: Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող է լինել, չեմ կարող ասել, թե վարչապետը գիշերը քնի, առավոտն արթնանա ինչ նոր բան կորոշի, իրեն պետք է հարցնել՝ հաջորդն ի՞նչ է լինելու: Իսկ եթե չկա հաջորդի պատասխանը, կսպասենք, կտեսնենք»,-նշեց Հարությունյանը և հավելեց.

«Եթե հրաժարվում են մեկ տարի շարունակ գալ մեզ մոտ և ոչ թե հրաժարվում են իրենց ցանկությամբ, այլ պարզ ասում են՝ գիտեք, շատ ենք ուզում ձեր եթերում խոսել, բայց մեզ արգելված է: Ես չեմ չէ՞ արգելում, պարզ է չէ՞, որ զոքանչն ու կինն էլ չեն արգելում այդ պաշտոնյային»:

Հարություն Հարությունյանը նշեց, որ Թավադյանի ձերբակալությունը, սակայն, չի կապում միայն «5-րդ ալիքի» վրա ճնշում գործադրելու հետ: «Արմեն Թավադյանը բազմիցս ասել է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, և ես հպարտ եմ, որ կա այդպիսի ընկերություն: Նա Ռոբերտ Քոչարյանի ընկերն էր և ակտիվ մասնակցում էր երկրորդ նախագահի ազատության, արդարության պայքարին՝ ի տարբերություն շատերի: Հիմա թեման տաք պահելու համար, իրենք ստեղծեցին մի հատ սցենար, և այդ նախապես գրված սցենարը փնթի ձևով է գրված»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը տարածեց տեսահոլովակը, բոլոր լրատվամիջոցները դա հրապարակեցին՝ առանց որևէ մեկնաբանության. «Ոչ մեկի մտքով չանցավ, որ այս եղանակին կարճաթև հագած մարդ չի լինում, կամ որ տվյալ իրավիճակում ոչ մեկն օֆիսում չի կարող ավտոմատ դնել և ցույց տալ, ոչ մեկի մտքով չանցավ, որ օպերատիվ նկարահանումները երեք տեսախցիկով չեն անում, ոչ մեկի մտքով չանցավ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն ընթանում է, ոչ մի կապ չունի տուժողների, տուժածների ցուցմունքի հետ: Ըստ ՀՔԾ-ի՝ եթե 800 հոգի կան, որոնք ցուցմուքն են տվել, մեկ հոգու ինչո՞ւ պետք է կանչեին ու ասեին՝ արի դու հրաժարվի այդ ցումցունքից, բա այն 799-ը՞: Էնքան պարզունակ է այս ամեն ինչը»,- նկատեց Հարությունյանը:

Բացի այդ, ըստ նրա, այդ ամենն արվեց հասարակական հնչեղություն ապահովելու համար: «Մենք տարի ու կես է ապրում ենք «Երկիր-Հայկական ժամանակ»-ում. մի իրավիճակում, ինչպես այն ժամանակ ՀԺ-ում էին հորինում, գրում, հիմա էլ են հորինում: Իշխանությունն իրենց ձեռքին է, հորինում են ու տալիս են «իրավապահներին», չակերտավոր, որովհետև այդ համակարգն այլևս ոչնչացված է, գոյություն չունի»,- ասաց նա:

Հարություն Հարությունյանն օրինակ բերեց, որ եթե օրը ցերեկով կարող են գնալ 4-րդ հարկից համալսարանի ուսանողին ձեռնաշղթաներով ցուցադրաբար իջեցնել, տանել, հետո կես ժամ անց բաց թողնի, որովհետև իրենք սխալ են եղել, արդեն անլուրջ է այս ամեն ինչի մասին խոսելը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի երկրում ենք ապրում, մեկնաբանություններն արդեն ավելորդ են դառնում, ինչը մեկնաբանե՞ս, իրավական ո՞ր ոլորտի գործունեությունը մեկնաբանես՝ ոստիկանությա՞ն, ՀՔԾ-ի՞, դատախազության գործունեությունը մեկնաբանե՞ս, դրանք ընդամենն այլևս միայն անուններ են, ուրիշ ոչինչ»,- շեշտեց նա: