Ազատ մամուլը վտանգված է, ինչը պայմանավորված է այլակարծության նկատմամբ ատելության սերմանմամբ. Արփինե Հովհաննիսյան
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել այդ կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Մենք նախկինում եւս ընդգծել ենք, որ խոսքի ազատությունը յուրաքանչյուր իրավական պետության առաջնային հիմնաքարերից է, իսկ ազատ մամուլը ժողովրդավարական բանավեճի, կարծիքների բազամազանության երաշխավորը։ Մինչդեռ նախորդող օրերի իրադարձությունները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը, Հովտաշենում «Կենտրոն» ՀԸ լրագրողի եւ օպերատորի վրա հարձակումը, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը վկայում են, որ ազատ մամուլը վտանգված է, ինչը պայմանավորված է այլակարծության նկատմամբ ատելության սերմանման եւ յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչեւ քրեական հետապնդմամբ լռեցնելու հետեւողական քաղաքականությամբ։
Մենք անհանգստացած ենք նաեւ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին
վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով ԵՊՀ շենքից բերման ենթարկելու դեպքով՝ համոզված լինելով, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է իրականացվի իրավական պետությանը հարիր երաշխիքների խստագույնս պահպանմամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում