Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել
Քաղաքականություն

4 միլիարդի հետքը մարտի 1-ի գործում

Երկրորդ նախագահի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված մարտի մեկի քրեական գործի և այդ գործում ներգրավված անձանց նկատմամբ տնտեսական բնույթի նոր մեղադրանքներ առաջադրելու հիմքերի փնտրտուքի ավելի մանրամասն ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք փոխկապակցված են և բխում են դեռևս տարիներ առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձությունների տրամաբանությունից։ Պատահական չէ, որ ինչպես մարտի մեկի իրադարձությունների շուրջ տեղի ունեցած զարգացումների, այնպես էլ 4 մլրդ-ի առասպելի ստեղծման և տարածման հանգամանքների ուսումնասիրությունը առաջին պլան են մղում դրանցում ներգրավված անձանց և դերակատարների միևնույն շրջանակը։ Ուշագրավ է, որ ինչպես 4 մլրդ-ի առասպելը, այնպես էլ դրա հետ կապված մի քանի այլ լեգենդների ակտիվ տարածումը սկսեց մարտի 1-ի իրադրաձություններից հետո և դրանք հատկապես ակտիվորեն շրջանառվում ու շահարկվում էին հենց մարտի 1-ի դեպքերի հետ փոխկապակցված շրջանակների կողմից։

Վերջերս մամուլում հրապարակվեցին որոշ հետաքննություններ, որոնցում մանրամասն նկարագրված են 4 մլրդ-ի առասպելի ստեղծման, տարածման հանգամանքները, դրա շարժառիթները և այդ ապատեղեկատվության տարածման գործում մասնակցություն ունեցած հիմնական դերակատարները։ Սակայն միայն այդ լեգենդի տարածումը բավարար չէր, որպեսզի այն արմատավորվեր հանրային ընկալման մեջ և հետագայում օգտագործվեր 2-րդ նախագահի դեմ։ Եթե 4 մլրդ-ի լեգենդը չունենար շարունակություն, որքան էլ այն աղմկահարույց լիներ և շարունակվեր պարբերաբար արտատպվել դրա շահառուներին պատկանող կամ վերջիններիս հետ փոխկապակցված ԶԼՄ-ների էջերին, այնուամենայնիվ ինչ-որ պահի այդ տեղեկատվությունը այլևս անհետաքրքիր կդառնար հանրային լայն շրջանակների համար և չէր ծառայի իր նպատակին։ Այդ իսկ պատճառով 4-մլրդ-ի առասպելի հեղինակները, այն հիմնավորելու համար՝ Հայաստանում փորձել են դրան ածանցյալ մի քանի առասպելներ հրամցնել հանրությանը։ Դրանցից շատերը ժամանակի ընթացքում հերքվել են, ապացուցվել է այդպիսի տեղեկատվության անհեթեթությունը։

Նման առասպելներից մեկը վերաբերում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին․ տարիներ շարունակ ժամանակի ընդդիմադիր ուժերի հետ փոխկապակցված ԶԼՄ-ները շրջանառում էին տեղեկատվություն, թե իբր 2-րդ նախագահի ընտանիքը հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 90%-ի իրական սեփականատերը։ Թեև այս տեղեկությունները բազմիցս հերքել են հենց կոմբինատի ներկայացուցիչները, վերջերս կոմբինատի սեփականատերերի շարքում 2-րդ նախագահի բացակայությունը հաստատեցին նաև իշխանամետ ԶԼՄ-ները՝ մասնավորապես նոյեմբերին Սիվիլնեթի հրապարակած ծավալուն հոդվածում։ Այս հրապարակումը վերջ դրեց Քոչարյանի ընտանիքին Զանգեզուրի կոմբինատի հետ կապելու անհիմն փորձերին։

4 մլրդ-ի և դրա հետ կապված մյուս առասպելների հեղինակների համար կարևոր էր, որպեսզի իրենց տարածած ապատեղեկատվությունը կասկածի տակ չդրվի։ Այդ իսկ պատճառով նրանք տարիներ շարունակ փորձել են դրա համար իրավական հիմքեր փնտրել, իսկ լեգենդների հերքման ցանկացած փորձ առաջացրել է վերջիններիս հակազդեցությանը։ Ուշագրավ է, որ երբ մարտի մեկի քննություն իրականացնող մարմինները, հասկանալով, որ սահմանադրական կարգի տապալման մասով մեղադրանքը կարող է մի շարք խնդիրների բախվել, որոշեցին մեղադրանքի մեջ մտցնել տնտեսական մասը և այդ նպատակով ասպարեզ բերեցին Սիլվա Համբարձումյանին և Պավել Անդերսոնին։

2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սկանդալային հեղինակություն ունեցող այս տիկինը ակտիվացավ և սկսեց հայտարարությւոններ տարածել, թե 2008թ․-ի մարտի 1-ի իրադարձություների ժամանակահատվածում կաշառել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ընդ որում, կաշառքի դրվագները վերջինս փորձում է անմիջապես կապել մարտի 1-ի իրադարձությունների հետ, իսկ հնչեցվող մեղադրանքների թիրախում կրկին 2-րդ նախագահն ու նրա նախկին թիմակիցներն են։

Մամուլում նաև առկա է տեղեկատվություն, որ Սիլվա Համբարձումյանը խարդախությունների մեջ ներգրավվածության պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվում է հետախուզման մեջ։ Նա ինքն է բազմիցս խոստովանել, որ մասնակցել է մի շարք կոռուպցիոն գործարքների իրականացմանը, սակայն անհասկանալի կերպով մինչ այժմ խուսափում է պատասխանատվությունից։ Ստացվում է, որ տիկինը, ով առնվազն թաթախված է բազմաթիվ մութ պատմությունների մեջ, միևնույն ժամանակ խարդախության համար 3-րդ երկրում հետախուզվում է, այսօր Հայաստանում դարձել է դատական օրակարգ թելադրող գլխավոր դերակատարներից մեկը։

Տարիներ շարունակ մամուլում հրապարակումների միջոցով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, որ Երևանի կենտրոնի՝ մասնավորապես Հյուսիսային Պողոտայի, Արամի, Բուզանդի փողոցների կառուցապատման արդյունքում անշարժ գույքի մեծ մասը հայտնվել է 2-րդ նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում։

Այս տեղեկատվությունը ակտիվորեն սկսեց տարածվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում բնակվող ոմն Պավել Անդերսոնը 2012թ-ին հանդես եկավ հրապարակումներով և հայկական ԶԼՄ-ներին հարցազրույցներ տվեց, որոնցում մեղադրանքներ էր հնչեցնում ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և դատավորների նկատմամբ։

Անդերսոնի հայտարարությունների հետ կապված քննարկումները նորից ակտիվացան 2019 թ․-ի ամռանը, երբ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին (Անդերսոնի և նրա գործընկերների խարդախություների հերթական զոհին) պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, իրավապահներից պահանջեց քրեական գործ հարուցել։ Սրան հետևեց Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը՝ հիմնված Անդերսոնի հայտարարությունների և մամուլում դրանց վերաբերյալ հրապարակումների վրա՝ ընդ որում հաշվի չառնելով Անդերսոնի կենսագրության կասկածելի մի շարք հանգամանքներ։

Հայկական ԶԼՄ-ների կողմից արդեն իսկ եղել են հրապարակումներ, որտեղ ներկայացվում են Պավել Անդերսոնի կասկածելի կենսագրության որոշ դրվագներ։ Մասնավորապես դրանցում նշվում է, որ Պավել Անդերսոնը մինչ Հայաստան ժամանելը ԱՄՆ-ում հայտնվելով, փոխել է իր անձնական տվյալները։ Արդեն նոր տվյալներով նա եկել է Հայաստան և այստեղ սկսել իր այսպես կոչված «ներդրումային գործունեությունը»։ Ներկայումս՝ կատարած խարդախությունների համար Պավել Անդերսոնը ՌԴ ՆԳՆ-ի կողմից գտնվում է հետախուզման մեջ, և ամենայն հավանականությամբ ՌԴ համապատասխան մարմինները պատրաստվում են նախաձեռնել վերջինիս էքստրադիցիան։ ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում նա ներկայացվում է որպես Ադրբեջանցի՝ ծնունդով Բաքվից։

Այս ամենը չի խոչընդոտել, որ նշված անձի հետ ակտիվորեն համագործակցեն ՀՀ նեկայիս մի շարք պաշտոնատար անձինք։ Ավելին, ՍԴ ներկայիս դատավոր Վահե Գրիգորյանը Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ իրենց գործը պաշտպանելու համար օգտագործել է նաև Անդերսոնի հայտնի հայտարարությունները։

Ամփոփում

Ինչպես տեսնում ենք, նախագահ Քոչարյանի և նրա նախկին թիմակիցների շուրջ տեղի ունեցող տեղեկատվական պայքարն ու քրեկան գործընթացները առաջնորդվում են անձանց միևնույն շրջանակի կողմից։ Ստացվում է, որ 2008թ․-ի մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո անձանց այս շրջանակը նախաձեռնել և աստիճանաբար իրականացրել է լայն տեղեկատվական արշավ 2 կարևոր ուղղություններով։ Նախ հանրային ընկալման մեջ փորձել են ամրապնդել այն տեսակետը, թե կազմակերպվել է «իշխանության զավթում»։ Այնուհետև, 2-րդ նախագահին և նրա թիմակիցներին դեմոնիզացնելու ու վերջիններիս նկատմամբ հանրային անվստահություն սերմանելու նպատակով հորինվել են տարատեսակ լեգենդներ, որոնցից գլխավորը 4 միլիարդի առասպելն էր։

Իսկ ովքե՞ր էին այս տեղեկատվական պայքարի հիմնական շահառուները, ինչո՞ւ Հայաստանում 2018թ-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս պայքարը տեղեկատվական դաշտից տեղափոխվեց նաև քրեա-իրավական դաշտ, իսկ իրականում վերածվեց քաղաքական հաշվեհարդարի։

Ինչպես երևում է 4 միլիարդի լեգենդի մասին հետաքննությունից, դրա ստեղծման և տարածման գործում հեղինակները սերտ համագործակցություն են ունեցել նաև օտարերկրյա ուժերի՝ մասնավորապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ։ Սիլվայի և Անդերսոնի հետ կապված դրվագների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս նույն շրջանակը չի խորշել նաև կասկածելի հեղինակություն վայելող և մի շարք խարդախությունների մեջ թաթախված անձանց հետ համագործակցությունից։ Ուշագրավ է, որ Պավել Անդերսոնը 2012թ․-ից հայտնի հայտարարությունները սկսել է տարածել հենց ԱՄՆ-ից՝ ընդ որում թիրախավորելով նաև ՌԴ իրավապահ համակարգը։

Այսպես, Սիլվա Համբարձումյանի և Անդերսոնի դերը կայացել է նրանում, որպեսզի տեղեկատվական դաշտում Ռ․ Քոչարյանին և նրա նախկին թիմակիցներին մեղադրեն տարբեր կոռուպցիոն գործարքներին ներգրավվածության, ապօրինի հարստացման մեջ։ Անդերսոնը իր առաջին հրապարակումներում անդրադառնում է նախ մարտի 1-ի իրադարձություններին և քննադատում նախկին իշխանությունների գործողությունները, իսկ այնուհետև լծվում է Քոչարյանի իշխանության տարիներին տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հասցեին կոռուպցիոն բնույթի մեղադրանքների տարածման, դատական համակարգի դեմոնիզացիայի գործին։

Անդերսոնի ակտիվացմանը զուգահեռ ակտիվանում է նաև ՄԻԵԴ-ում փաստաբան Վահե Գրիգորյանի գործունեությունը։ Վերջինս ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ուղղված գործերում օգտագործում է նաև Անդերսոնի հայտնի հայտարարությունները և ըստ որոշ տեղեկությունների նաև համագործակցում է վերջինիս հետ։ Ուշագրավ է, որ փաստաբան Գրիգորյանը զրպարտության գործով «Հայկական Ժամանակ» թերթի դեմ հարուցված գործերի ժամանակ, որոնք նույնպես կապված էին 4 մլրդ․-ի առասպելի հետ, թերթին փաստաբանական ծառայություններ էր մատուցում։ Այսինքն ամբողջությամբ լծված էր 4 մլրդ․-ի պատմությունը հիմնավորելու գործին։ Գրիգորյանը նաև համագործակցել է Պավել Անդերսոնի հետ և ՄԻԵԴ-ում օգտագործել է վերջինիս հայտարարությունները։ Կարևոր է նշել, որ ՄԻԵԴ-ի գործը ենթադրում էր միլիոնավոր դոլարների փոխհատուցում, ուստի չի բացառվում, որ Անդերսոնը Գրիգորյանի հետ համագործակցելիս նաև ֆինանսական շահագրգռվածություն ունենար։ Փաստորեն, այսօր ընթացող Մարտի 1-ի քրեական գործում ի սկզբանե շատ մեծ դերակատարություն է ստանձնել Վահե Գրիգորյանը։ Հայտնի գաղտնալսումից պարզ է դառնում, որ գործի հիմնավորման համար առաջնային դերը հատկացվել է հենց Վահե Գրիգորյանին։ Պատահական չէ, որ ժամանակի ընթացքում Մարտի 1-ի քրեական գործին աստիճանաբար սկսեցին կցել նաև տնտեսական բնույթի գործեր, ինչը լիովին բխում է նախկինում իրականացված տեղեկատվական քարոզչության տրամաբանությունից։

Արդեն նշվեց, որ Սիլվա Համբարձումյանն ու Պավել Անդերսոնը իրենց գործունեության ընթացքում թիրախավորել էին նաև Հայաստանի դատական համակարգը։ Տարօրինակ զուգադիպությամբ, Անդերսոնը, ով 2012թ-ին ակտիվորեն հրապարակումներ էր անում մարտի 1-ի վերաբերյալ և մեղադրում ՀՀ իշխանություններին, այնուհետև դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին իր հայտարարություններում հնչեցնում է հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունը, ով ժամանակին մարտի 1-ի գործով կայացրել էր Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական դատավճիռը։ Միաժամանակ այս դատավորի դեմ նաև տեղեկատվական պայքար էր գնում ժամանակի ընդիմության հետ փոխկապակցված հայտնի ԶԼՄ-ների միջոցով։

Ընդհանրապես, տեղեկատվական մանիպուլիացիաների թիրախում էին հայտնվում բոլոր այն դատավորները, ովքեր իրենց գործունեությամբ խոչընդոտում էին 4 մլրդ-ի առասպելի հիմնավորմանը կամ առնչվում էին մարտի 1-ի գործի հետ։ Այսպես ընդդիմադիր ԶԼՄ-ները տարիներ շարունակ թիրախավորել էին նաև դատավոր Արայիկ Մելքումյանին, ով ժամանակին դատական վճիռներ է կայացրել ընդդեմ «Հայկական Ժամանակ» և մի քանի այլ թերթերի՝ վերջիններիս կողմից Ռ․ Քոչարյանի ընտանիքի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների հասցեին տարածած զրպարտության պատճառով։

Ինչպես Մնացական Մարտիրոսյանը, այնպես էլ Արայիկ Մելքումյանը «Նոր Հայաստանում» հայտնվել են «պատժվող դատավորների» շարքում․ Մարտիրոսյանը որպես պատիժ ստացել է Մանվել Գրիգորյանի գործը։ Այս խնդրահարույց քրեական գործի շրջանակներում դատավոր Մարտիրոսյանի հեղինակազրկումը իշխանություններին ձեռնտու է ինչպես մարտի 1-ի վճիռնրի համար հաշվերահարդար լինելու, այնպես էլ նախկին իշխանությունների «կոռումպացվածությունը» հիմնավորելու, դատական իշխանության հետ անօրինական համագործակցությունը նորից շահարկելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Արայիկ Մելքումյանին, ապա նա Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դարձավ առաջին դատավորը, որի լիազորությունները կասեցվեցին ԲԴԽ որոշմամբ։ Ընդ որում, այդ որոշումը կայացվեց շատ թույլ հիմնավորումներով, ինչի արդյունքում այն բողոքարկվեց ՍԴ-ում։ Վերջերս ՍԴ-ը բավարարեց այն և ԲԴԽ կայացրած որոշման հիմքերը համարեց հակասահմանադրական։ Ընդհանրապես, այսօրվա իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորներին պատժելու միտումը պատահական չէ, այսօր էլ այն շարունակվում է։ Այդպիսի ճակատագրի արժանացան մարտի 1-ի գործով Քոչարյանի օգտին որոշումներ կայացրած դատավորները՝ այդ թվում ՍԴ նախագահը։

«Իմ Ձայնը» նախագիծ