Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Վարչապետը կա՛մ խեղաթյուրված պատկերացում ունի ՀԽ-ի մասին, կա՛մ մեր պատկերացումները չեն համընկնում․ Արծրուն Պեպանյան

 

Դեկտեմբերի 19-ին Կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց հետո ՀԽ անդամ, «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը մտածում է Հանրային խորհրդից հրաժարական ներկայացնելու մասին. «Նիստ կլինի, կտեսնենք տրամադրությունները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ սա Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ իր արդյունավետությունն ապացուցելու համար, ՀԽ անդամը նշեց. «Վարչապետը կա՛մ խեղաթյուրված պատկերացում ունի Հանրային խորհրդի մասին, կա՛մ էլ իր ու մեր պատկերացումները չեն համընկնում: Անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսել Հանրային խորհրդում, խորհուրդը շատ լավ աշխատել է»։

- Պարո՛ն Պեպանյան, Դուք ևս սուր քննադատության եք ենթարկում իշխանություններին այն բանից հետո, երբ Հարություն Մեսրոբյանն և Լարիսա Ալավերդյանը դուրս եկան Հանրային խորհրդից։ Ի՞նչ եք պատրաստվում անել, հրաժարական ներկայացնելո՞ւ եք։

- Հիմա մտածում եմ: Ես Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ ասել էի՝ եկեք չշտապենք, տեսնենք՝ ում են նախագահ նշանակում, և հետո մեր անելիքները որոշենք, բայց երկու հոգի արդեն հեռացել են, դա մի քիչ իրավիճակ է փոխում:

- Արդեն ՀԽ նախագահ է նշանակվել, դա ի՞նչ է փոխում:

- Ինձ մոտ առանձնակի բան չի փոխում, որովհետև ՀԽ նախագահն ընդամենը նիստ է վարում և մեկ ձայն ունի: Խորհրդի անդամները կարող են հանգիստ իրենց տեսակետներն արտահայտել: Այնպես չէ, որ մեկ հոգի եկավ, այդ դեպքում խորհուրդը եթե աջ էր գնում, պետք է ձախ գնա: Այդպիսի բան չկա: Այդ մարդիկ իրենց որոշումը կայացրել են:

- Նշեցիք, որ մտածում եք հրաժարական ներկայացնելու մասին, ե՞րբ կհայտնեք Ձեր վերջնական դիրքորոշման մասին։

- Նիստ կլինի, կտեսնենք տրամադրությունները: Կարծում եմ՝ ստեղծված իրականության մեջ այս փորձառու մարդկանց խորհրդի կարիքը կա: Ինքներդ տեսնում եք՝ իշխանությունները միշտ չէ, որ ճիշտ քայլեր են անում, իսկ այս սահմանադրական մարմինն այդ իրավունքն ունի՝ խորհրդակցական ձևով մասնակցել պրոցեսներին:

- Հրաժարական ներկայացրած ՀԽ անդամները նշում էին, որ Ստյոպա Սաֆարյանի նախագահության ժամանակ ՀԽ-ում մթնոլորտը, գործունեությունը այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում էր՝ Վազգեն Մանուկյանի նախագահության ժամանակ: Կիսո՞ւմ եք նրանց տեսակետը:

- Ես այն կարծիքին եմ եղել, որ Ստյոպա Սաֆարյանը լինի Հանրային խորհրդի նախագահը, թե Վազգեն Մանուկյանը, իմ սկզբունքները չեն փոխվում: Այստեղ ավելի շատ այլ պահ է տվյալ անձի հետ կապված. օրինակ՝ ինչ-որ խնդիրներ ունեն, դրա համար չեն ցանկացել շարունակել: Թե չէ Ստյոպա Սաֆարյանը չէր գալու իրենց ասեր՝ ոչ, այսուհետ այսպես պետք է քննարկենք, քվեարկենք։ Այդ խնդիրը չկա, զուտ բարոյական պահեր են, երևի:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը, թե սա վերջին շանսն է Հանրային խորհրդի՝ իր արդյունավետությունն ապացուցելու համար:

- Ես այն կարծիքին եմ, որ վարչապետը կամ խեղաթյուրված պատկերացում ունի Հանրային խորհրդի մասին, թե իրականում ինչ կա, կամ էլ Հանրային խորհրդի մասին իր ու մեր պատկերացումները չեն համընկնում: Անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսել ՀԽ-ում, խորհուրդը շատ լավ աշխատել է, լուրջ հարցեր են եղել, կառույցն իր դիրքորոշումը արտահայտել է, մնում է, որ կառավարությունը հաշվի առներ ու քիչ խնդիրներ ունենար իրականության մեջ: Իմ տեսակետը վարչապետը կարծիքի հետ ընդհանրապես չի համապատասխանում: