Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքաղաքական հարցերի, իսկ կնոջդ՝ Արցախի ու բանակի վերաբերյալ. Ղազինյանը՝ Փաշինյանին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով արգելել իր երեխաներին արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, իսկ կնոջը՝ արտահայտվել Արցախի հարցի եւ բանակի վերաբերյալ։ Գրառման մեջ ասվում է.
Հարգելի Նիկոլ,
Դիմում եմ քեզ ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ավանդական հայկական ընտանիքի հայր, ճանաչված գերդաստանի ներկայացուցիչ, եւ վերջապես, որպես Հայ մարդ։
Խնդրում եւ պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։
Մեր հասարակության մեջ ընդունված չէ կնոջ եւ երեխաների անհիմն միջամտությունը ամուսնու եւ ծնողի գործունեության մեջ, եւ եթե ուշադրություն դարձնես, ապա կնկատես, որ Հայաստանի ոչ մի ղեկավարի ընտանիք իրեն թույլ չի տվել ցուցաբերել քաղաքական գերակտիվ վարքագիծ։
Իմ, եւ ինձ պես հարյուր հազարավոր մարդկանց համար ընտանիքը սրբություն է, անառիկ ամրոց, բարոյականության սահմանագիծ, որը մենք երբեք չենք անցնի ինչ որ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով։
Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի եւ բանակի վերաբերյալ, քանզի պատերազմն ու բանակը տղամարդու առաքելությունն է։ Գոնե ես այդպես եմ կարծում։
Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս չեն գտնվի մարդիկ եւ ուժեր, որ չեն խորշի ներխուժել քո ընտանիք եւ սկսեն քննարկել ներընտանեկան անցուդարձը, փորել անցյալը, հիշել բազմաթիվ դրվագներ ընտանեկան կյանքից։ Սա սխալ է, անբարոյական։
Սակայն երբ մարդն առաջնորդվում է «քաղաքականությունը անբարոյականություն է» սկզբունքով, իսկ «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձեւը դարձնում է քաղաքական կենսագործունեության մշտական ուղեկից, ապա նա միշտ պետք է ակնկալի, որ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կհատեն թույլատրելիի սահմանը եւ քո ընտանիքը, որն արդեն տեւական ժամանակ է ինչ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, արդեն կհայտնվի նաեւ համընդհանուր քննադատության թիրախում։
Ուշքի արի,քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո եւ քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել եւ մնալու է բարձրագույն արժեք»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում