ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է «ԼՂ ադրբեջանական համայնքը» Արցախում բնակեցնելու Փաշինյանի ստանձնած պարտավորությունը
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը իր թվիթերի էջում ողջունել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» գրառումը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նրանց մյուս հանդիպումը կկայանա «Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի շրջանում»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սա ևս մեկ արձանագրում է Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքական ձեռքբերումները: Մակրոնի կնոջ հետ 6-8 պարելը իր պտուղներն է տալիս: ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է այն պարտավորությունը, որը իր վրա է ստանձնել Փաշինյանը, այն է` այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բնակեցնել Արցախում: Սա է մեր «Գանդիի» Նոբելյան մրցանակ և արտերկրում ապաստան ստանալու նախապայմանը:
Եվս մեկ անգամ ասում եմ՝ Փաշինյանը չի կարող իր ստանձնած պարտավորությունները իրականացնել: Ու եթե միջազգային հանրությունը փորձի սպառնալ պատերազմով, ապա դրա հետևանքով ոչ միայն Արցախն է ճանաչվելու Հայաստանի կողմից, այլ նաև կազմաքանդվելու են կեղծ դեմոկրատիայի այն ինստիտուտները, որոնք կառուցվել են Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում: Հայաստանում գործող միջազգային հանրության ողջ գործակալական ցանցը բացահայտվելու է ու պատժվելու է` սկսած ՏԱՆԱՊ-ի մեջ միլիարդավոր դոլարներ ներդրած ՎԶԵԲ-ից ու Արմեն Սարգսյանից, մինչև վերջին Իանոսյան ու Արթուր Սիմոնյան:
Ձեր պլանը տապալվել է: Համակերպվեք»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում