Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Իշխանությունը ապիկար է, ամուլ և չի կարողանում կառավարել երկիրը

Երբ պետության ղեկավար Նիկոլը սկսում է պայքարել ինքն իր որշումների ու կատարած քայլերի դեմ, սա վկայում է ղեկավարի ոչ ադեկվատ, անհավասարակշիռ վիճակում գտվելու մասին։

Պետության ղեկավարի սկզբունքայնությունն ու արտահայտած մտքերը, որպես կանոն, հասարակ ժողովրդի կողմից ընկալվում են որպես ինչ-որ անձնաց կամ խմբերին հղված մեսիջ: Մի քանի օր առաջ կառավարության նիստի ժամանակ ականտեսը դարձանք Նիկոլի հերթական նման հայտարարությանը: Նա հանկարծ, չգիտես՝ ինչու, սկսեց խոսել պետական համակարագում տիրող «բարդակի» ու համակարգում գոյություն ունեցող յուրատեսակ «հակահեղափոխության» մասին՝ հայտարարելով, թե ինքը «կջարդի այդ հակահեղափոխությունը»։ Մեր Երկրում տեղի ունեցած իշխանափոխությանը (իշխանազավթում) հարջորդեց այն, ինչի մասին մինչ իշխանափոխությունը հայտարարում էին բոլոր մտածող մարդիկ․ պետական ապարատում կրճատումներ են լինելու։ Եվ չսխալվեցին․ իշխանության գալուց հետո Նիկոլը ողջ պետական համակարգում նշանակեց յուրայիններին՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթն օգտագործելով ազատվելով նախկին «բռնապետական» ու «թալանչի» համակարագի կադրերից։ Նիկոլը սեփական քաղաքական ամբիցիան և միայն «սվոյ քայլարաստ» լինելու հանգամանքը բերելով առաջնային պլան, ըստ էության, համակարգը ենթարկեց արհեստական կոլապսի, քանի որ բոլոր «նախկինների ստրուկները» տասնամյակների փորձ ունեցող իսկական պրոֆեսիոնալներ էին՝ իրենց գործը հստակ տիրապետող կադրեր։ Ինձ համար անհասկանալի է, թե ումի՞ց է նեղանում Նիկոլը և ո՞րն է նրա բորբոքվածության պատճաը, սակայն, ըստ էության, նա ոչ մեկից բողոքելու առիթ ու պատճառ, առավել ևս՝ մեղավոր փնտրելու իրավունք բացարձակ չունի, քանի որ այն այսօր պետական ողջ համակարգում տիրող նայիվության ու տգիտության քավորը հենց ինքն է։ Երկրի վարչապետը խոսում է մի անբացատրելի պարադոքսի մասին, ինչը բանական մարդու մոտ զարմանքից բացի, ուրիշ ոչ մի զգացում չի առաջացնում։ Մասնավորապես՝ նա նշում է, թե՝ «այսօր մենք ինչ ձեռքբերումներ ունենք՝ դա տեղի է ունենում ի հեճուկս կառավարման համակարգի»։Փաստացի սա խոսում է այն մասին, որ Նիկոլը հասկացել է, որ այնպիսի լոդրերի ու անբանների մի բանակ է գեներացրել ողջ պետակարն սպեկտորում, որ բացի սուրճ խմելուց և դատարկաբանելուց, մտածում են նաև տուն գնալու մասին, ուրիշ ոչինչ։ Տարիներ շարունակ պետական ապարատի ուռճացվածության ու «պադավատների երկիր» որակումներ տվող քաղաքական գործիչը, ով արդեն մեկ տարի 8 ամիս երկիր է ղեկավարում, չգիտես՝ ինչու, հենց դեկտեմբերի 12-ի նիստում հանկարծ հիշեց համակարգում տիրող բարդակի մասին։ Դա լավ է նրանով, որ գիտակցել է, ու հասկացել, որ համակարգը կաթվածի է հասցրել, բայց վատ է, որ նա դա արել է գիտակցելով իր քայլերի կործանարար լինելը: Մենք այսօր ականտես ենք լինում գործուղումների ու պարգևավճարների շքերթների, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ականատես ենք դառնում, որ նախարարներն ու փոխնախարարները միմյանց հերթ չտալով «պոկվում» են վոյաժների, ու ի՞նչ երկրի վարչապետն այդ մասին տեղյակ է լինում միայն 1 տարի 8 ամիս անց, համաձայնեք՝ աբսուրդը չափից ավել շատ է։ Ըստ էության՝ սա խոսում է նրա մասին, որ պետական ապարատում տեղի է ունենալու հերթական կադրային «ջարդը», երբ պետական ապարատից հերթական կրճատումների ալիքն է բարձրանալու, և սա տեղի է ունենում «հպարտ» քաղաքցիների աչքի առաջ, իսկ ասողն իրենց «սիրելի վարչապետն» է, ով դեռևս 2018-ի մայիսին ձեռքը «վիրակապած» հայտարարում էր, որ «պետական ապարատում կադրային ջարդ չի լինելու»՝ վստահեցնելով, որ իրենք չեն գալիս իշխանության երկիրը կաթվածահար անելու համար։
☑️Ինչ ունենք մենք այսօր ընդհանուր առմամբ։
Նիկոլը շատ կազմակերպված այս երկու տարվա ընթացքում պետական համակարգը «հանգամանալից» մաքրեց և բառի բուն իմաստով փողոցից մարդկանց պետական համակարգ բերեց՝ հայտարարելով, թե «այ սա է իսկական համակարգը», ու հիմա բողոքում ու մեղադրում է իր իսկ կողմից ձևախեղված համակարգից։ Երբ այդ մասին հայտարարում է երկրի վարչապետը, ապա տպավորություն է, թե նրա ձեռքը քարի տակ է, որևէ լծակ չունի զբաղվելու, հայտնաբերելու կամ պատժելու «ապօրինի» գործողությունների հեղինակներին։

Հ.Գ.Նիկոլի հայտարարությունից կարամ եզրակացնել, որ իշխանությունը ապիկար է, ամուլ և չի կարողանում կառավարել երկիրը․ ինքն իրեն չմեղադրելու փոխարեն՝ այլ պատճառներ և մեղավորներ է փնտրում։ Այստեղ կա երկու բացատրություն․ պետական համակարգի կողմից «հեղափոխության նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու» մասին հայտարարող Նիկոլը կա՛մ ադեկվատ չէ, կա՛մ ուղղակի պատերազմ է հայտարարում ինքն իրեն։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից