Պուտինը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում իսլամական աշխարհի երկրների հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է իսլամական աշխարհի երկրների հետ համագործակցությունը խորացնել ահաբեկիչներին հակազդելու եւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է «Ռուսաստան – իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլական խմբի միջոցառման մասնակիցներին, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Կցանկանայի շեշտել, որ իսլամական աշխարհը կարող է լիովին հույս դնել Ռուսաստանի աջակցության եւ համագործակցության վրա: Պատրաստ ենք մեր գործընկերների հետ համագործակցության խորացմանը ահաբեկչական ուժերին դիմակայելու, ինչպես նաեւ տարածաշրջանային ճգնաժամերի խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում: Վստահ եմ, որ համատեղ ուժերով կկարողանանք շատ բան անել միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման, արդար, ժողովրդավար աշխարհակարգի կառուցման համար՝ ազատ անհանդուժողականության, խտրականության եւ ուժի թելադրանքի ցանկացած ձեւից»,- ասել Վլադիմիր Պուտինը:
Պուտինն արձանագրել է, որ ներկայումս մուսուլմանական շատ երկրներ լուրջ մարտահրավերների են բախվում՝ ահաբեկչության եւ մարտնչող ծայրահեղականության, էթնիկական-դավանաբանական հակասությունների կտրուկ սրման եւ սոցիալական խնդիրների: «Առանձնապես դրամիտիկ իրավիճակ է ստեղծվել Սիրիայում, որտեղ արդեն քանի տարի շարունակվում է արյունահեղ հակամարտությունը եւ զգալի տարածքներ գտնվում են հանցավոր խմբավորումների տնօրինության ներքո, որոնք ոտնահարում են մարդկային բարոյականության բոլոր նորմերը եւ ըստ էության պատրեազմ են հայտարարել ամբողջ քաղաքակիրթ հանրույթին»,- նշել է ՌԴ նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)