Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

«Գուցե փորձեք «ասֆալտին փռելը» կամ «թաթիկներ կտրելը» արտահայտությունն արդարացնել ու ասել՝ դա բռնության կո՞չ չէ». Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանին

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:


Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ատելության խոսքը ներսից կրծում է բոլորին, ինչը ոչ միայն վտանգավոր է երկրի ներքաղաքական, այլև անձնական փոխհարաբերությունների տեսանկյունից:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Մարիա Կարապետյանը, նշեց, որ ՀՀ գործող Քրեական օրենսգիրքն ատելության խոսքի դեմ որոշակի կարգավորումներ նախատեսում է, ուստի այս նախաձեռնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ և, օրինակ, պաշտպանել լրագրողներին, և, եթե հնչեն կարծիքներ, թե լրագրողներն ազգադավ գործունեություն են իրականացնում, ապա դա կորակվի՝ որպես ատելության խոսք:

«Սա գալիս է պաշտպանելու բոլոր այն խմբերին, որոնք, հնարավոր է, ինչ-որ մարդու համար խնդրահարույց գործունեություն են ծավալում: Չգիտես ինչու, երբ խոսում ենք ատելության խոսքից, բոլոր քաղաքական գործիչները սկսում են հիշել իրենց փորձը, թե ինչպես են ատելության խոսքի թիրախ դարձել: Բայց սա հաջողելու դեպքում գալիս է պաշտպանելու ոչ թե հանրային պաշտոնյաներին, այլ խոցելի խմբերին: Ինչ վերաբերում է «սևերին» ու «սպիտակներին», որը Երևանի քաղաքապետի կողմից հնչեցնելու հետո՝ հենց հաջորդ օրը, ՀՀ վարչապետը կարծիք հայտնելով՝ ասաց, որ գուցե ոչ հաջող ձևակերպում էր, բայց կարելի էր գունավոր կերպով ներկայացնել: Ինչ-որ արտահայտություն վերցնել ու այսպես շրջանառել… օրինակ՝ «ասֆալտին փռելը» օգտագործվել է հանցագործների դեպքում: Իսկապես ոստիկանության գործողությունների հետևանքով, եթե հանցագործը փախուստի է դիմում, նրան պառկացնում են ասֆալտին: Ուզում եմ ասել, որ հղում անելիս՝ արտահայտությունը չպետք է կտրենք կոնտեքստից»,- ասաց իշխանական պատգամավորը:


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հակադարձելով Մարիա Կարապետյանին, նկատեց՝ ատելության խոսքի դեմ առնելու համար, այն, ինչ կարգավորելու էր, արդեն կարգավորվել է:

«Մենք այստեղ հույս ենք հայտնում, որ ստեղծվելիք աշխատանքային խումբը կլինի անաչառ, սակայն դուք արդեն սկսում եք արդարացենլ «սևն» ու «սպիտակը», ուզում եք արդարացնել «ասֆալտին փռելը»: Ի՞նչ է նշանակում՝ հանցագործներին «ասֆալտին փռել», շատ մարդիկ կան, որոնց մեղքը դեռ ապացուցված չէր, Դուք այդ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում եք և ասում, որ ճիշտ է նրանց դեպքում ասել «ասֆալտին փռելը», կամ «թաթիկներ կտրելը», գուցե փորձեք սա էլ արդարացնել ու ասել, որ դա բռնության կո՞չ չէ, իսկապես չեմ հասկանում Ձեզ»,- շեշտեց Անի Սամսոնյանը:

Ի պատասխան՝ Մարիա Կարապետյանը Անի Սամսոնյանին կոչ արեց կենտրոնանալ այլ գույների վրա՝ «սևից» ու «սպիտակից» զատ, ինչից հետո Անի Սամսոնյանն ընդգծեց, որ այդ արտահայտությունը կոնկրետ հետևանք է ունեցել, ինչի մասին իշխանական պատգամավորը շատ լավ գիտի: