Դա սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում «փչացնել» ԱԳ նախարարին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․ «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառն ու իմաստը։
Եթե տեղի ունեցածին նայենք խորաթափանց և սթափ հայացքով, ապա պարզ կդառնա, որ դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում վարկաբեկել և <փչացնել> ԱԳ նախարարին։
Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է և մասնակցելով այդ «փակ» քննարկմանը, և նա կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը։ Առանց Փաշինյանի ուղիղ հանձնարարության նա ուղղակի կարհամարհեր այդ քննարկմանը մասնակցելու ցանկացած հրավեր։
Իսկ Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները, որոնք նպատակ ունեն հասնել ԱԳ նախարարի փոփոխության և նախարարի պաշտոնում տեսնել իրենց համար ցանկալի մարդու։
Մեղադրելով և քննադատելով Մնացականյանին դուք փաստացի մասնակցում եք այս ծրագրին և ջուր լցնում նրանց ջրաղացին։
Իսկ եթե կա ինչ որ մեկը, ով պետք է պատասխան տա սրա համար, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, բոլոր քննադատություններն ու մեղադրանքները պետք է ուղղված լինեն նրա հասցեին։
Հ.Գ. Ավելի քան համոզված եմ, որ Զոհրապ Մնացականյանը այդ հանդիպմանը տվել է թերի և ոչ ամբողջական տեղեկատվություն»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի