ABC News-ը հայտնել է, թե ինչ գաղտնի տեղեկություն է Թրամփը փոխանցել Լավրովին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրան գաղտնի տեղեկություններ է փոխանցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերաբերյալ:
Ինչպես նշում է ABC News-ը, ԻՊ-ի ներսում որպես ծպտյալ լրտես գործող հրեա զինվորականի փոխանցմամբ՝ իսլամիստ ահաբեկիչները ծրագրել էին դեպի Միացյալ Նահանգներ թռչող ուղևորատար ինքնաթիռ կործանել: Նշվում է, որ ռումբը պետք է քողարկվեր ինքնաթիռով տեղափոխվելիք պլանշետներից մեկում:
Աղբյուրը նշում է, որ հրեա լրտեսի փոխանցած հենց այս գաղտնի տեղեկությամբ է Թրամփը կիսվել Լավրովի հետ:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ Թրամփը ճիշտ է վարվել՝ գաղտնի տեղեկությունը հայտնելով ռուսական կողմին, քանի որ 2 տարի առաջ ԻՊ-ն ստանձնել էր 200 ուղևոր տեղափոխող ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը:
«Ուստի՝ այս համատեքստում միանգամայն արդարացի է, որ նախագահը կիսվել է տեղեկությամբ»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նշվում է, որ 70-ամյա ղեկավարն ի պաշտպանություն իր արածի Twitter-ում գրել է, որ ինքը նման բան անելու իրավունք ուներ:
Այդուհանդերձ՝ ամերիկյան իշխանությունների մի մասը քննադատել է Թրամփի քայլը՝ նկատելով, որ Ռուսաստանն ԻՊ-ի դեմ ուղղված պայքարի միջազգային կոալիցիայի մաս չի կազմում, և չարժեր այդ երկրի հետ նման բան քննարկել:
Մինչդեռ հրեա պաշտոնյաները նշել են, որ այսուհետ Իսրայելն առավել զգույշ ու շրջահայաց կլինի Վաշինգտոնի հետ գաղտնի տեղեկություններով կիսվելու հարցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)