Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի

05․08․2019թ․ «Պետական ինստիտուտները ամբողջությամբ կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

12.12.2019թ․ «Էս տարվա բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Մեր բոլոր հաջողություններն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է և ի հեճուկս բոլոր նախարարությունների է։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ»։

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Նա հետևողականորեն առաջ է տանում «վատ ժառանգություն եմ ստացել» և «չեն թողնում, որ աշխատեմ ու ձեզ լավ պահեմ» պարզունակ թեզերը։

Հանուն սեփական շահերի՝ Փաշինյանը քարոզում է պետական կառավարման համակարգի, այն է՝ պետության դեմ։ Նա թշնամություն է առաջացնում պողոսական հատվածի ու պետական բյուրոկրատիայի միջև։

Ինքն ուզում է ասել, որ բոլորը սրիկա են, կոռուպցիոներ ու անգրագետ։ Բնականաբար, բացի իրենից։

Պետական կառավարման համակարգին գոնե քարոզչական դաշտում պատերազմ է հայտարարված հետևյալ նպատակներով՝

ա․ խուսափել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում բացասական արդյունքների համար պատասխանատվությունից,

բ․ ապահովել տեսարաններ և շեղել հանրային ուշադրությունը բուն խնդիրներից,

գ․ նախապատրաստել պետական ապարատի դեմ հարձակման նոր ալիք։

Պատերազմ է հայտարարվում և բողոք ներկայացվում համակարգին այն դեպքում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանությունները սեփականաշնորհված են, ուժային և քննչական մարմիններն ամբողջությամբ վարչապետին են ենթարկվում, դատարաններում հատուկենտ են օրենքով շարժվողները, կառավարության ղեկավար օղակներում բացառապես մեկ մարդու քմահաճույքով նշանակվածներ են, խորհրդարանում ունենք լուռ մեծամասնություն։

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը։

Եթե հեղափոխությունը Արցախի շուրջ բանակցությունների օրակարգում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեմայի հայտնվելն է՝ ի հեճուկս Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հայտարարության, ապա փառք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը և Բրատիսլավայում գոնե ինչ–որ կարմիր գծեր են ներկայացվում։

Եթե հեղափոխությունը դատարաններն ապօրինաբար շրջափակելն է, ապա փառք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը։

Եթե հեղափոխությունը անձնական քմահաճույքով և քաղաքական հաշվարկով քրեական գործեր սարքելն ու վնգստացող դատավորների 100–տոկոսանոց ոհմակ ստանալն է, ապա փառք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է և թույլ չի տալիս վերջնականապես ասիական ոճի բռնապետություն կամ աֆրիկյան ոճի բանանային երկիր դառնանք։

Եթե հեղափոխությունը երկիրը ֆեյսբուքով, «լայվով», «սելֆիով» ու անհավասարակշիռ որոշումներով կառավարելն է, ապա փառք պետական կառավարման համակարգին, որ այս պայմաններում կարողանում է այս կամ այն չափով մակրոտնտեսական կայունություն, սահմանների անվտանգություն, ներքին կարգուկանոն և ոչ քաոտիկ հասարակական հարաբերություններ ապահովել։

Բայց պետական կառավարման համակարգի հնարավորություններն ու ռեսուրսներն անսպառ չեն։ Դրանք կարող են մի օր չդիմանալ վարչապետի հախուռն ու էպատաժային գրոհներին։ Պետք է, հետևաբար, նոր որակի առաջնորդություն՝ նոր որակի Հայաստան կառուցելու համար։

Անդրանիկ Թեւանյանի ֆեյսբուքյան էջից