ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք
Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Այս մասին, թուրքական Sabah պարբերականի հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
«Տարբեր խորհրդարաններում շարունակ որոշ օրինագծեր են անցնում։ Բայց դրանցում չկա այնպիսի բան, որ կոնկրետ մեզ վերաբերվի եւ անհրաժեշտ լինի մեր միջամտությունը։ Մեզ տխրեցնում է, որ այս հողերում 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը այլ երկրների խորհրդարաններում ռազմավարական, տնտեսական եւ քաղաքական ճնշման գործիք են օգտագործում»,–նշել է Մաշալյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակն է, որպեսզի նույն հողերում տեղի ունեցածի մասին խոսեն հենց այդ հողերում ապրողները։
«Հատկապես թող կարգավորվեն հայ–թուրքական հարաբերությունները, Թող կողմերը խոսեն։ Երբ կողմերը չեն խոսում, երրորդ եւ չորրորդ կողմերն են խոսելու իրավունք ձեռք բերում։ Երանի հայ–թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչվեին։ Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Այս ամենը մեկնաբանելը քաղաքագետների հարցն է»–ասել է Մաշալյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը