Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի վերացմամբ. Պետդումայի պատգամավոր (տեսանյութ)
Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի վերացմամբ: Բաքուն անսահման շատ է խոսում հակամարտությունը ցանկացած եղանակով լուծելու հնարավորության մասին, այդ թվում՝ ռազմական, սակայն այդ սպառնալիքները մեզ խաղաղությանը չեն մոտեցնում: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Նա նշեց, որ կան բազմամյա խնդիրներ, որոնք պետք է լուծել, դրանցից մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունն է: «Այս հարցում ներգրավված են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, որը հանդես է գալիս որպես խաղաղ գործընթացի միջնորդ եւ երաշխավոր: Կա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ կողմերն իրենք պետք է համաձայնության գան: Դրանից բացի, չի կարելի դիմել հակամարտության կարգավորման ռազմական միջոցին: Դա ողբերգության կհանգեցներ»,- նշեց պատգամավորը:
Կոնստանտին Զատուլինը հավելեց, որ կողմերը երկար տարիներ շարունակ խոսում են տարբեր ձեւակերպումների մասին: «Շատ տարիներ առաջ Կազանում այնպիսի տպավորություն էր, որ մոտ ենք համաձայնությանը, բայց հետո գործընթացի պարույրը կտրվեց: Ավելին՝ 2016 թվականին եղավ ռազմական սադրանք: Ես, ի տարբերություն ոմանց, չէի ցանկանա հոգուս վրա մեղք վերցնել: Այդ նախաձեռնությունը բխում էր Ադրբեջանից: Ռուսաստանի գործառույթն այն է, որ համբերատար հասնի կողմերի համաձայնությանը՝ չկիրառելով ռազմական ուժ, իսկ ձեւակերպումներն ու ծրագրերը թողնենք հեղինակներին, որոնք իրենք պետք է արտահայտեն իրենց կարծիքը»,- պարզաբանեց նա:
Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ «Լավրովի պլանի» գոյության մասին, Զատուլինը հայտարարեց, որ չի կարող խոսել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի անունից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում